Գլխավոր

Այս էջում զետեղված են ընդհանուր տեղեկություններ "Տունդարձ" տեղեկատվական համակարգի մասին, պարբերաբար ներկայացվում են թեմայի վերաբերյալ լրատվական նյութերը, ինչպես նաև առկա է հաճախ տրվող հարցերի դաշտ, որտեղ Դուք հեշտությամբ կարող եք գտնել վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված պետական կառույցների գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, ամենից հաճախ ծագող հարցերի պատասխանները:

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում

Համակարգի մասին

Այս բաժնում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ «Տունդարձ» համակարգի, համակարգում գրանցվելու և դրանից օգտվելու կարգի մասին:

Շարունակել

Նորություններ

Այս բաժին այցելելով Դուք կարող եք ծանոթանալ թեման լուսաբանող լրատվական նյութերին, ասուլիսներին, փորձագիտական քննարկումներին, ինչպես նաև տեսանյութերին:

Շարունակել

Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Շարունակել

Հաճախ տրվող հարցեր

Հայաստան վերադարձի և վերաինտեգրման հետ կապված ամենահաճախ տրվող հարցերը և նրանց պատասխանները:

Ու՞ր դիմել աշխատանք փնտրելու համար:

Եթե վերադարձել եք Հայաստան և փնտրում եք աշխատանք՝ ապա կարող եք դիմել զբաղվածության պետական գործակալություն: Այնտեղ Դուք կգտնեք տեղեկություն-ներ թափուր աշխատատեղերի վերաբերյալ, ինչպես նաև Ձեզ կտրամադրվի խորհրդատվություն.
•    մասնագիտական կողմնորոշման,
•    զբաղվածության պետական ծրագրերի, 
•    Ձեզ համար սահմանված սոցիալական և իրավական այլ երաշխիքների վերաբերյալ:

Որտե՞ղ կարող եք ծանոթանալ ՀՀ- ում առկա թափուր աշխատատեղերին:

Հայաստանում թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ Զբաղվածության պետական գործակալության պաշտոնական www.employment.amկայք-էջում`թափուր աշխատատեղեր բաժնում, կամ այցելելով Ձեր բնակության վայրն սպասարկող զբաղվածության տարածքային կենտրոն:

Որո՞նք են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունները:

  • ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

http://www.moh.am/#1/150

  • Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականություն:

http://www.moh.am/#1/149

  • Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) Հայաստանի Հանրապետության առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը:

http://www.moh.am/#1/151

  • Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպություններ

http://www.moh.am/#1/1446

Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ:

  • Այլ կազմակերպություններ

http://www.moh.am/#1/154

Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում երեխայի ծննդյան պետական գրանցումը:

Երեխայի ծննդյան պետական գրանցումը իրականացվում է գրավոր հայտարարության /դիմումի/ դիման վրա:

Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:

Ծննդյան դիմումը (հայտարարությունը) գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին, դիմումում պետք է նշել հետևյալ տեղեկությունները.

ա) երեխայի անունը, հայրանունը և ազգանունը.

բ) ծննդյան վայրը, ժամանակը և սեռը.

գ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

Ի՞նչ է վերադարձի վկայականը:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձանց հնարավորություն է տալիս օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Ի՞նչ լրացուցիչ փատաթղթերեն ներկայացնում հաշմանդամություն ունեցող անձինք զբաղվածության պետական գործակալությունում հաշվառվելու համար:

Հաշմանդամություն ունեցող անձինք 4-րդ հարցում նշված փաստաթղթերից բացի ներկայացնում են նաև Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմնի կողմից տրված վերականգնողական անհատական ծրագիրը:

Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել Աշխատանքի որոնման հմտություններ և/կամ զարգացնել այդ հմտությունները:

Աշխատանքի որոնման հմտություններ կարող եք ձեռք բերել և/կամ զարգացնել այդ հմտությունները՝ մասնակցելով Գործակալության պաշտոնական www.employment.am կայք-էջում՝ էլեկտրոնային դասընթաց բաժնում, տեղադրված «Ինչպես փնտրել աշխատանք» թեմայով էլեկտրոնային դասընթացին կամ այցելելով զբաղվածության տարածքային կենտրոններին կից գործող աշխատանքի ակումբներ:

Որո՞նք են համարվում ծննդի պետական գրանցման հիմքերը:

Ծննդի պետական գրանցման հիմքերն են՝

ա) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծնունդը.

բ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված բժշկական այն կազմակերպության կողմից, որը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդի ժամանակ.

գ) ծննդյան մասին սահմանված ձևի փաստաթուղթը՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական գործունեությամբ զբաղվող անձի (այսուհետ՝ բժիշկ) կողմից՝ բժշկական կազմակերպությունից դուրս ծննդի դեպքում.

դ) ծննդյան մասին սահմանված ձևի գրավոր հայտարարությունը՝ տրված ծննդի ժամանակ ներկա գտնված անձի (անձանց) կողմից, և երեխայի առողջության մասին բժշկական կազմակերպության տված տեղեկանքը՝ բժշկական կազմակերպությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում:

Եթե տվյալ անձը հայտարարություն տալու համար անձամբ չի կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին, ապա տվյալ հայտարարության տակ դրված նրա ստորագրությունը պետք է վավերացվի նոտարական կարգով:

Ծննդի պետական գրանցման հիմքերի բացակայության դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվում է երեխայի ծննդաբերության փաստը հաստատող` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

Ո՞րն է օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառման եղանակը.

Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու/կնոջ անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ:

Կարո՞ղ է արդյոք քաղաքացին դիմել ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ և ստանալ ծառայություններ, եթե նա չի կանգնել հյուպատոսական հաշվառման:

Հյուպատոսական հաշվառումը կամավոր է, հետևաբար, հյուպատոսական հաշվառման կանգնած չլինելը չի սահմանափակում ՀՀ քաղաքացիների իրավունքները` որևէ հյուպատոսական ծառայություն ստանալու հարցում:

Նորություններ