Նորությունների արխիվ
2010
Օգտակար հղումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սեպտեմբեր, 2010
Հուլիս 6, 2010 - Համագործակցությունը ՌԴ-ի հետ շարունակվում է
2010թ. հունիսի 30-ից  հուլիսի 3-ը  Մոսկվայում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված ռուս-հայկական աշխատանքային խմբի առաջին նիստին.
Հայկական պավիրակության կազմում էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները:
Ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես համատեղ աշխատանքային խմբի կանոնադրությունը, համատեղ աշխատանքային խմբի 2010-11 թթ. միջոցառումների ծրագիրը և այլն:
Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, որ համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հադիպումը կկայանա 2011 թ. երկրորդ եռամսյակում Երևանում: