Նորությունների արխիվ
2010
Օգտակար հղումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սեպտեմբեր, 2010
Հուլիս 8, 2010 - Արդարադատության, ազատությունների և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի առաջին նիստը Երևանում


2010 թ.-ի հուլիսի 6-ին Երևանում տեղի ունեցավ Արդարադատության, ազատությունների և անվտանգության հարցերով Հայաստան-Եվրամիություն ենթակոմիտեի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին Եվրահանձնաժողովի և Հայաստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների պաշտոնյաներ.
Ներածական խոսքով հանդես եկան  ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ տիկին Կարինե Ղազինյանը և Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի բաժնի վարիչ պարոն Ջոն Կյաերը։
Նիստի առաջին մասը նվիրված էր օրինական և անօրինական միգրացիայի և սահմանների կառավարման հարցերին, որոնց շուրջ հաղորդումներով հանդես եկավ տվեց ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գ. Եգանյանը: