Համակարգի մասին
Այս բաժնում ներկայացված են ընդհանուր տեղեկություններ «Տունդարձ» համակարգի, համակարգում գրանցվելու և դրանից օգտվելու կարգի մասին:
Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում
«ՏՈՒՆԴԱՐՁ» համակարգ
ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 942-Ա որոշմամբ հաստատված «http://www.tundardz.am տեղեկատվական ինտերնետային համակարգի սպասարկման կարգի» համաձայն գործարկվել է «Տունդարձ» տեղեկատվական համակարգը, որը ստեղծվել է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին) աջակցելու համար:
ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը տեղական, միջազգային հասարակական կազմակերպությունների և պետական շահագրգիռ գերատեսչությունների հետ համագործակցությամբ, աշխատանքներ է իրականացրել համակարգը նորացնելու, այնտեղ տեղ գտած տեղեկատվությունը թարմացնելու ուղղությամբ:
Համակարգը այցելուներին հնարավորություն է ընձեռում ստանալ օգտակար տեղեկատվություն վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների, այս ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև ուղարկելու առցանց հաղորդագրություն Հայաստան վերադարձի և վերաինտեգրման գործընթացների հետ կապված հարցերի վերաբերյալ:
Համակարգը կազմված է «Գլխավոր» էջից, Համակարգի մասին ընդհանուր տեղեկություններ պարունակող բաժիններից, «Մուտք/Գրանցվել» դաշտից, ինչպես նաև «Որոնում» գործիքից:
«Գլխավոր» էջում զետեղված են ընդհանուր տեղեկություններ համակարգի մասին, պարբերաբար ներկայացվում են ոլորտի նորությունները, թեմայի վերաբերյալ լրատվական նյութերը, ինչպես նաև առկա է հաճախ տրվող հարցերի դաշտ, որտեղ Դուք հեշտությամբ կարող եք գտնել վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված պետական կառույցների գործունեության ոլորտներին առնչվող, ամենից հաճախ ծագող հարցերի պատասխանները:
Համակարգի մասին ընդհանուր տեղեկություններ պարունակող բաժիններն են`
- «Համակարգի մասին»
- «Ինչպե՞ս օգտվել համակարգից»
- «Հաճախ տրվող հարցեր»
- «Գործընկերներ»
- «Վերադարձի ծրագրեր»
- «Վերադարձի և վերաինտեգրման պատմություններ»
- «Օգտակար տեղեկատվություն վերադարձողների համար»
- «Վիճակագրություն»
- «Նորություններ»
- «Կապ մեզ հետ»
Գրանցվելով կայքում՝ Դուք ստեղծում եք Ձեր անձնական էջը և կարողանում եք մուտք գործել համակարգ՝ վերադարձի և վերաինտեգրման գործընթացների հետ կապված Ձեզ հուզող ցանկացած հարց առցանց եղանակով համապատասխան մասնագետին ուղղելու նպատակով: Կայքում գրանցվելը հնարավորություն է տալիս օգտատիրոջն իր անձնական էջում պահպանել, հարկ եղած դեպքում՝ հետագայում ևս շարունակել իր նամակագրությունը:
Համակարգի յուրաքանչյուր էջում տեղակայված է «Որոնում» գործիքը, որի միջոցով այցելուն կարող է բանալի բառերի օգնությամբ մուտքագրել իր հարցումը՝ իրեն անհրաժեշտ և հետաքրքրող տեղեկատվությունը փնտրելու համար:
Համակարգում տեղեկատվությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով:
Համակարգի տեխնիկական ուղեկցումն ապահովում է ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը:
Համակարգի լրամշակման աշխատանքներում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությանն աջակցում է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN) «Աջակցություն Հայաստանին միգրանտների վերադարձի և վերաինտեգրման գործընթացում» ծրագիրը։
Համակարգի մասին
Գործընկերներ
























