Հաճախ տրվող հարցեր
Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։
Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
- Առողջապահության նախարարություն
- Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն`
- Արտաքին գործերի նախարարություն
- Էկոնոմիկայի նախարարություն
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
- Միգրացիոն ծառայություն
- Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն
- Պաշտպանության նախարարություն
- Պետական եկամուտների կոմիտե
Ֆիլտրել ըստ
Ու՞ր դիմել աշխատանք փնտրելու համար:
• մասնագիտական կողմնորոշման,
• զբաղվածության պետական ծրագրերի,
• Ձեզ համար սահմանված սոցիալական և իրավական այլ երաշխիքների վերաբերյալ:
Ո՞վ կարող է դիմել զբաղվածության պետական գործակալություն:
Ինչպե՞ս դիմել զբաղվածության պետական գործակալություն:
Յուրաքանչյուր աշխատանք փնտրող անձ կարող է դիմել իր բնակության վայրը սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն՝ խորհրդատվություն ստանալու, հաշվառվելու և պետության կողմից սահմանված երաշխիքներից օգտվելու նպատակով:
Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների հասցեներին և կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ Գործակալության պաշտոնական www.employment.am կայք-էջում՝ կապը մեզ հետ բաժնում:
Ի՞նչ փաստաթղթերեն անհրաժեշտ զբաղվածության պետական գործակալությունում հաշվառվելուհամար:
Զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառվելու համար, աշխատանք փնտրող անձը ներկայացնում էհետևյալփաստաթղթերը.
- անձնագիրըկամնույնականացման քարտ,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական ապահովության քարտ,
- կրթությունը, մասնագիտական որակավորումը հավաստող համապատասխան փաստաթղթեր,
- աշխատանքային գրքույկ կամ աշխատանքային գործունեության մասին տեղեկությունները հաստատող այլ փաստաթղթեր կամ արխիվային տեղեկանքներ,
- զինվորական գրքույկ ներկայացնում են.
- զինված ուժերում և այլ զորքերում կամավոր հիմունքներով զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները,
- ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն անցած անձինք, եթե զբաղվածության տարածքային կենտրոն դիմում եմ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո 6 ամսվա ընթացքում:
- գրավոր դիմում` նշելով հետադարձ ծանուցման հասցեն և իր հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ (հեռախոսահամարը, այդ թվում` բջջային և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն):
- ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը.
- 1-ին և 2-րդ կետերում նշված փաստաթղթերի փոխարեն կարող է ներկայացնել օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձը` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:
Որտե՞ղ կարող եք ծանոթանալ ՀՀ- ում առկա թափուր աշխատատեղերին:
Զբաղվածության աջակցման ինչպի՞սի ծրագրեր է իրականացնում Զբաղվածության պետական գործակալությունը:
- Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուինաշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում,
- Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցմանկազմակերպում,
- Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում,
- Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում,
- Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում,
- Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության,ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում,
- «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում»,
- «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում,
- «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում,
- «Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում»,
- «Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում»,
- «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում»:
Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել Աշխատանքի որոնման հմտություններ և/կամ զարգացնել այդ հմտությունները:
Աշխատանքի ակումբը զբաղվածության աջակցման ծրագիր է, որն ուղղված է աշխատանք փնտրող անձանց աշխատանքի տեղավորմանն աջակցելուն, որն իրականացվում է աշխատանք փնտրողին ակտիվացնելու ունակությունները զարգացնելու միջոցով:
Աշխատանքի ակումբների վերաբերյալ մանրամասն կարող եք տեղեկանալ Գործակալության պաշտոնական www.employment.am կայք-էջում՝ ծրագրեր բաժնում:
Վճարովի են արդյո՞ք Զբաղվածության պետական գործակալության կողմից մատուցվող ծառայությունները:
Ոչ, Զբաղվածությանպետականգործակալությանկողմիցմատուցվողբոլործառայություններըտրամադրվումեն անվճար:
Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:
Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: