Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Որո՞նք են ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության բժշկական կազմակերպությունները:

  • ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կառավարումն իրականացնում է հիմնադիրը` ՀՀ առողջապահության նախարարությունը:

http://www.moh.am/#1/150

  • Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ, որակյալ դեղերի մատչելիության ապահովմանն ուղղված դեղային ազգային քաղաքականություն:

http://www.moh.am/#1/149

  • Հանրապետական գիտաբժշկական գրադարան

Հանրապետական գիտաբժշկական գրադարանը (ՀԳԲԳ) Հայաստանի Հանրապետության առաջատար գրադարաններից է և բժշկության ոլորտի մատենագիտական, գրադարանային և տեղեկատվական ծառայությունների հիմնական կենտրոնը:

http://www.moh.am/#1/151

  • Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպություններ

http://www.moh.am/#1/1446

Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ:

  • Այլ կազմակերպություններ

http://www.moh.am/#1/154

Որո՞նք են պետության կողմից երաշխավորված անվճար օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբերը:

1.Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.

5. Մինչև 18 տարեկան երեխաներ.

6. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք.

7. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան

շրջանում.

8. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23

տարեկան անձինք.

9. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով

լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ.

10. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն և

հիվանդանոցային փորձաքննություն).

11. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ,

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական

պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների

անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ

ստացող նախկին զինծառայողներ.

12. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի

անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած

փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական

ծառայողների ընտանիքների անդամներ.

13. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

14. Ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

15. Բռնադատվածներ.

16. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.

17. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

18. Ապաստան հայցողներ ու նրանց ընտանիքների անդամներ.

19. Զինծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության

պատճառով զորացրված անձինք, ովքեր բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում

հաշմանդամ չեն ճանաչվել (հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում՝

բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից

կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում):

(հավելվածը խմբ. 06.11.14 N 1220-Ն, լրաց. 17.03.16 N 263-Ն, փոփ., խմբ. 29.03.18 N 355

Ինչպե՞ս տեղեկանալ թափուր հաստիքների մասին:

Թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել հետևյալ հղումով` http://www.moh.am/#1/119

Ի՞նչ քայլեր է իրականացնում ՀՀ առողջապահության նախարարությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 2017-2021թթ. պետական նպատակային ծրագիրը:

Ինչպե՞ս ստանալ երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում:

Եթե քաղաքացին ընդգրկված է պետության կողմից երաշխավորված անվճար օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբերում և ունի բժշկական ցուցում, ապա դիմելու է տեղամասային պոլիկլինիկա, որտեղ էլ քաղաքացուն կտրվի ուղեգիր:

Ի՞նչ պատվաստումներ և կանխարգելիչ միջոցառումներ են անհրաժեշտ արտերկիր մեկնելիս:

Արտերկիր մեկնելիս անհրաժեշտ պատվաստումների և կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ խորհրդատվության համար զանգահարել ՀՀ առողջապահաթյան նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ հետևյալ հեռախոսահամարներով` 099 66 55 37 կամ 55 06 01:

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: