Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Լիցենզիայի քանի՞ տեսակ կա:

Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքը սահմանում է լիցենզիայի երկու տեսակ` պարզ և բարդ` կախված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակից: Պարզ լիցենզիաները տրամադրվում են ՀՀ ֆինանսների նախարարության (http://www.minfin.am/hy/page/licenzavorum/) կողմից, իսկ բարդ լիցենզիաները տրամադրվում են տնտեսական գործունեության համապատասխան ոլորտները կարգավորող պետական լիազոր մարմինների կողմից: Վերջին օրենսդրական բարեփոխումների շնորհիվ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների թիվը մոտավորապես երկու անգամ կրճատվել է: Բարեփոխումների արդյունքում այսօր արդեն հնարավոր է  ձեռքբերելլիցենզիաէլեկտրոնայինեղանակով (https://www.e-gov.am/licenses/):

Ինչպիսի՞ կազմակերպաիրավական ձևեր կարող են ունենալ իրավաբանական անձինք:

Հայաստանի օրենսդրությունն իրավաբանական նույն երաշխիքներով ու պաշտպանվածությամբ է ապահովում օտարերկրյա և տեղական գործարարությանը:

ՀՀ Քաղաքացիական օրենսդրությունն առաջարկում է իրավաբանական անձանց հետևյալ ավելի ընդհանուր տեսակները.

· Բաժնետիրական ընկերություն (բաց և փակ)

· Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

· Լրացուցիչ պատասխանատվության ընկերություն / Համատեղ ընկերակցություն (ընդհանուր և սահմանափակ):

Բաժնետիրական ընկերություն (ԲԸ)

Այս տեսակը բնորոշ է Եվրոպայում և ԱՄՆ-ում: ԲԸ-ն իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է որոշակի թվով բաժնետոմսերի: Հիմնադիրները (բաժնետերերը) որոշում են բաժնետոմսերի քանակը և արժեքը: Բաժնետերերի պարտավորությունները սահմանափակվում են իրենց պատկանող անվանական բաժնետոմսերի արժեքի սահմաններով/չափով: Բաժնետիրական ընկերություններն ըստ կազմակերպաիրավական ձևի լինում են բաց, երբ ընկերության մասնակիցներն առանց մյուս բաժնետերերի համաձայնության կարող են օտարել իրենց պատկանող բաժնետոմսերը, և փակ, երբ ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև: Բաց բաժնետիրական ընկերության համար կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել օրենքով նախատեսված չափից՝ գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկից (նվազագույն աշխատավարձի հաշվարկային բազան 1000 ՀՀ դրամ է): Փակ բաժնետիրական ընկերության համար կանոնադրական կապիտալը չի կարող պակաս լինել օրենքով նախատեսված չափից՝ գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից:Բաժնետիրական ընկերության հիմնադիրները պարտավոր են մինչև ընկերության գրանցումն ամբողջությամμ վճարել կանոնադրական կապիտալը: Բաժնետիրական ընկերություն հիմնադրելիս նրա բոլոր բաժնետոմսերը պետք է բաշխվեն հիմնադիրների միջև:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)

Ընկերության այս տեսակը հիմնականում նման է փակ բաժնետիրական ընկերությանը, միայն այն տարբերությամբ, որ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը բաժնետերերի միջև բաժանված է բաժնեմասերի՝ կանոնադրությամբ սահմանված չափերով: ՍՊԸ-ն մեկ կամ մի քանի անձանց կողմից հիմնադրված ընկերություն է: Հիմնադիրների պատասխանատվությունը սահմանափակվում է իրենց սկզբնական ներդրած ավանդների չափով: ՍՊԸ-ի հիմնադիրները պարտավոր են մինչև ընկերության գրանցումը վճարել կանոնադրական կապիտալի 50%-ից ավելի, բայց ոչ պակաս քան օրենքով նախատեսված չափից՝ գրանցման պահին գործող նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից (նվազագույն աշխատավարձի հաշվարկային բազան 1000 ՀՀ դրամ է): Շահույթը բաշխվում է հիմնադիրների միջև իրենց ներդրած ավանդների չափին համապատասխան, եթե կանոնադրությունում այլ բան նախատեսված չէ: ՍՊԸ-ն և հիմնադիրները հարկվում են միմյանցից անկախ:

Տնտեսական ընկերակցություններ (ՏԸ)

Սա երկու և ավելի անհատ ձեռներեցների կամ կազմակերպությունների շահույթ հետապնդող ընկերակցություն է, որ զբաղվում է գործարարությամբ, որպես սեփականատեր: Տնտեսական ընկերակցությունները կարող են լինել լիակատար և վստահության վրա հիմնված: Լիակատար ընկերակցությունը իրավաբանական անձի տեսակ է, որը ներկայացնում է մեկ կամ մի քանի անհատների միություն (լիակատար ընկերներ), ովքեր գործում են որպես ընկերակցության սեփականատերեր: Գործընկերները համապարտ պաատսխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար իրենց պատկանող գույքով: Վստահության վրա հիմնված (կոմանդիտ) ընկերակցությունը իրավաբանական անձի տեսակ է, որը ներկայացնում է մեկ կամ մի քանի անհատների միություն (ընդհանուր գործընկերներ), ովքեր գործում են որպես ընկերակցության սեփականատերեր և համապարտ պաատսխանատվություն են կրում ընկերակցության պարտավորությունների համար իրենց պատկանող գույքով, և նաև մի քանի մասնակից ավանդատուների (կոմանդիտիստների), ովքեր պաատսխանատվություն են կրում ընկերակցության գործունեության հետ կապված վնասների ռիսկի համար կանոնադրական կապիտալում իրենց ներդրած ավանդների գումարների չափով և չեն մասնակցում ընկերակցության իրականացված ձեռնարկատիրական գործունեությանը: Անձը կարող է լինել լիակատար ընկեր լինել միայն վստահության վրա հիմնված մեկ ընկերակցությունում:

Դուստր ընկերություն (ԴԸ)

Առևտրային կազմակերպությունը համարվում է դուստր ընկերություն, որի կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով կամ կնքված պայմանագրին համապատասխան՝ մեկ այլ (կամ հիմնական) տնտեսական ընկերությունը կամ ընկերակցությունը հնարավորություն ունի կանխորոշել վերոհիշյալ ընկերության որոշումները (կնքված պայմանագրով նախատեսված դեպքում իրավունք ունի տալ նաև պարտադիր ցուցումներ): Դուստր ընկերությունը պատասխանատվություն չի կրում հիմնական ընկերության կամ ընկերակցության պարտքերի համար:

Կախյալ տնտեսական ընկերություններ (ԿՏԸ)

Առևտրային կազմակերպությունը համարվում է կախյալ ընկերություն, եթե մեկ այլ (գերակշռող կամ մասնակցող) տնտեսական ընկերությանը կամ ընկերակցությանն է պատկանում սահմանափակ պատասխանատվությամμ ընկերության կանոնադրական կապիտալի կամ քվեարկող բաժնետոմսերի ավելի քան 20%-ը:

Ներկայացուցչություն

Օտարերկրյա ընկերությունները կարող են գործել Հայաստանում՝ առանց հիմնադրելու նոր ընկերություն, գրանցվելով Հայաստանում, որպես ներկայացուցչական գրասենյակ կամ օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ: Ներկայացուցչական գրասենյակները և մասնաճյուղերը իրավաμանական անձեր չեն, գործում են իրավաբանական անձի հաստատած կանոնադրության հիման վրա՝ օրենքով սահմանված շրջանակներում, և ներկայացնում են իրավաբանական անձի շահերն ու մասնակցում դրանց պաշտպանությանը, իրականացնում նրա գործառույթները:

Ինչպե՞ս հիմնել բիզնես Հայաստանում:

Հայաստանում բիզնես սկսելու համար անհրաժեշտ է ընկերության հիմնադիր փաստաթղթերի հետ միասին ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել հայտ: Անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացվել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով` www.e-register.am կայքի միջոցով:

Ներկայումս իրավաբանական անձանց գրանցումն իրականացվում է “մեկ պատուհանի” սկզբունքով, ինչը նշանակում է, որ իրավաբանական անձի անվանման գրանցումը, հարկային կոդի ստացումը և ընկերության ընդհանուր գրանցումն իրականացվում է իբրև մեկ գործընթաց` մեկ հայտ ներկայացնելու միջոցով: Հարկ է նշել, որ իրավաբանական անձի պետական գրանցման համար նեկայումս պետական տուրք սահմանված չէ: “Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին” ՀՀ օրենքի համաձայն` Ռեգիստրը պարտավոր է բավարարել կամ մերժել ընկերության գրանցման հայտը 2 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից սահմանված նմուշային ձևերով, ապա պետական գրանցումը կատարվում է անմիջապես: Ինչպես արդեն նշվեց, ընկերության գրանցումն ու անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը կարող են իրականացվել առցանց եղանակով` www.e-register.am  կայքում էլեկտրոնային հայտ ներկայացնելու միջոցով: Գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կարող են ներկայացվել Ռեգիստրի էլեկտրոնային համակարգի միջոցով: Հայտատուն անմիջապես տեղեկացվում է իր ներկայացրած փաստաթղթերի և Ռեգիստրի տեղեկատվական բազայի միջև առկա բոլոր անհամապատասխանությունների մասին: Անհրաժեշտ փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացնելուց հետո Ընկերությունը անմիջապես գրանցվում է:

http://justice.am/services/register/item/555

Ինչպե՞ս ստեղծել աշխատակազմ:

Ընկերության պետական գրանցմանը հաջորդող կարևոր քայլերից է աշխատակազմի ստեղծումը: Աշխատանքային հարաբերությունները կանոնակարգվում են ՀՀ Աշխատանքային Օրենսգրքով, ինչպես նաև “Օտարերկրացիների մասին” ՀՀ Օրենքով: Գործատու-Աշխատող հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով կամ անհատական իրավական ակտով: Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամը, նվազագույն վճարվող արձակուրդը 20 աշխատանքային օր է: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն նվազագույն աշխատավարձը 68.000 ՀՀ դրամ է, մոտ 140 ԱՄՆ դոլար, իսկ միջին ամսական անվանական աշխատավարձը 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի կազմել է 182,750 դրամ, մոտ 380 ԱՄՆ դոլար:

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը գրանցել բիզնեսը:

Անհատ ձեռնարկատերը Պետական ռեգիստր պետք է ներկայացնի՝

  1. դիմում,
  2. անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է),
  3. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելուց հետո Պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգն ինքնաշխատ կերպով ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության հետ, ինչպես նաև այլ տեղեկատվական բազաների հետ, և անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են պետական միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձին օրենքով նախատեսված կարգով շնորհում է պետական հաշվառման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:

https://armenia.eregulations.org/procedure/5?l=hy

Ինչպե՞ս հաշվառվել սոցիալական ապահովագրության մարմիններում:

Օրենսդրական բարեփոխումների համաձայն`սոցիալական ապահովագրության մարմիններում հաշվառումը ևս իրականացվում է անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման հետ միաժամանակ, Պետական ռեգիստրի միջոցով:

Ի՞նչ արժե անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը:

“Պետական տուրքի մասին” ՀՀ օրենքի համաձայն` պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը պետք է վճարի 3000 ՀՀ դրամ:

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: