Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Որո՞նք են ներկայումս հանրապետությունում գործող պետական, այդ թվում միջազգային կառավարմամբ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունները:

Ներկայումս հանրապետությունում գործող միջազգային կառավարմամբ, հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկին ծանոթանալու և դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել`

http://escs.am/am/news/4706 կայք-էջ:

Որո՞նք են բուհական ընդունելության քննությունների ժամանակ հայոց լեզվի փոխարեն այլ լեզվից քննություն հանձնելու հնարավորությունները:

Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից գնահատական չունեցող դիմորդները (Ա և Ա+Բ տարբերակները չհանձնած) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն կարող են միասնական քննություն հանձնել օտար լեզվից (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը փոխարինած «Օտար լեզու» առարկան չի կարող համընկնել տվյալ մասնագիտության միասնական քննությունների ցանկում ընդգրկված «Օտար լեզու» առարկայի հետ: Ընդ որում`

1) «031801.00.6 Միջազգային հարաբերություններ», «032101.00.6 Լրագրություն», «023101.00.6 Հայոց լեզու և գրականություն», «031301.00.6 Հոգեբանություն», «011201.00.6 Նախադպրոցական մանկավարժություն», «011301.00.6 Ընդհանուր մանկավարժություն», «011302.00.6 Հատուկ մանկավարժություն», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.01.6 Թարգմանչական գործ (ըստ լեզուների)» կրթական ծրագիր)» մասնագիտությունների դեպքում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.

2) «023201.00.6 Լեզվաբանություն («023201.03.6 Ռուսաց լեզու» կրթական ծրագիր)», «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր) (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան)», «023201.00.6 Լեզվաբանություն («023201.02.6 Միջմշակութային հաղորդակցություն (ռուսաց լեզու)» կրթական ծրագիր) (Երևանի պետական համալսարան)» մասնագիտությունների համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են քննություն հանձնել օտար լեզվից` կենտրոնացված բանավոր քննություն.

3) «023102.00.6 Օտար լեզու և գրականություն («023102.01.6 Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագիր)» մասնագիտության համար սահմանված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության փոխարեն դիմորդները կարող են միասնական քննություն հանձնել «Օտար լեզու» (անգլերեն,

գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն) առարկայից:

Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից (ավարտական, քննական) գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի` «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն) առարկայի գնահատականը:

Միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական չունեցող դիմորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից ոչ մրցութային քննության գնահատականի փոխարեն կարող են օգտագործել միջնակարգ կրթության ատեստատի «Հայոց լեզու» առարկայի տարեկան գնահատականը:

Որո՞նք են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու հիմքերը:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման հիմքերը սահմանված են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի  22-րդ հոդվածով: Հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ տարկետման իրավունքից կարող են օգտվել նաև գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներ: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատվել են գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգն ու պայմանները: Կարգի 3-րդ կետի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով քաղաքացին կարող է մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Համաձայն կարգի 7-րդ կետի՝ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակներում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում՝

1) քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների հետևյալ առարկայական միջազգային օլիմպիադաներում՝

ա. «International Mathematikal Olympiad, IMO»` մաթեմատիկա առարկայից,

բ. «International Physics Olympiad, IPhO»` ֆիզիկա առարկայից,

գ. «International Chemistry Olympiad, IChO»` քիմիա առարկայից,

դ. «International Olympiad in Informatics, IOI»` ինֆորմատիկա առարկայից,

ե. «International Biology Olympiad, IBO»` կենսաբանություն առարկայից,

զ. «International Philosopy Olympiad, IPO»` փիլիսոփայություն առարկայից,

է. «International Astronomy Olympiad, IAO»` աստղագիտություն առարկայից,

ը. «International Olympiad on Astronomy and Astrophysics, IOAA»` աստղագիտություն և աստղաֆիզիկա առարկաներից,

թ. «International Geography Olympiad, IGeO»` աշխարհագրություն առարկայից,

ժ. «International Linguistics Olympiad, ILO»` լեզվաբանություն առարկայից,

ժա. «International Junior Science Olympiad, IJSO»` բնագիտություն առարկայից,

ժբ. «International Earth Sciense Olympiad, IESO»` երկրի մասին գիտություն առարկայից,

2) քաղաքացու կողմից հայոց լեզու կամ հայ գրականություն կամ հայ ժողովրդի պատմություն առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:

Համաձայն կարգի 8-րդ կետի՝ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումները գնահատվում են ըստ՝

1) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում, ինչպես նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածների.

2) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով գիտաժողովների զեկույցների.

3) դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում ստացած գիտակրթական մրցանակների.

4) ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականի (ՄՈԳ) (մագիստրատուրայի համար՝ բակալավրի, իսկ ասպիրանտուրայի համար՝ մագիստրոսի կրթական ծրագրով ուսումնառության շրջանակներում), որը պետք է կազմի ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը:

Կարգի 8-րդ կետով սահմանված նշանակալի նվաճումները հանձնաժողովի կողմից հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 80 բալային միավորի սահմանաչափով, նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության հիման վրա՝ համաձայն ձևի: Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 51 բալային միավոր հավաքած քաղաքացիները:

Ըստ կարգի 9.1 կետի՝ նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/  կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների:

Ի՞նչ ընթացակարգով են օտարերկրյա որակավորումները ճանաչվում Հայաստանում:

Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը (ԱՓՇԱՏԿ), որի հիմնադիրը հանդիսանում է ՀՀ Կառավարությունը, իր գործունեությունը սկսել է 2006թ.-ից: ԱՓՇԱՏԿ-ի ստեղծումը պայմանվորված է Հայաստանի Հանրապետության կողմից Լիսաբոնի օտարերկրյա որակավորումների ճանաչման մասին կոնվենցիայի վավերացմամբ և 2005թ. Բոլոնիայի գործընթացին անդամակցությամբ: Կենտրոնը հանդիսանում է միջազգային ԷՆԻԿ/ՆԱՐԻԿ ցանցի անդամ: Արտերկրում ձեռք բերված որակավորումները ՀՀ-ում անցնում են գնահատման և ճանաչման գործընթաց, որը իրականացվում է ԱՓՇԱՏԿ-ի կողմից: Նրա գործունեությունը ուղղված է որակավորումների արդարացի և թափանցիկ ճանաչմանը` հետևաբար ուսանողների և բուհերի դասախոսական անձնակազմի ներգնա և արտագնա շարժունությանը: ԱՓՇԱՏԿ-ի հիմնական գործառույթները ներառում են ազգային և այլ երկրների կրթական համակարգերի և նրանցում շնորհվող որակավորումների վերաբերյալ հավաստի տեղեկատվության տրամադրումը, օտարերկրյա որակավորումների գնահատումը և ճանաչումը’ համաձայն Լիսաբոնի կոնվենցիայի հիմնական դրույթների և միջպետական համաձայնագրերի: Տեղեկատվությունը տրամադրվում է բոլոր շահառուներին համապատասխան տեղեկանքների ձևով, մասնավորապես խորհրդատվական տեղեկանքի

տեսքով` ըստ նրանց ներկայացրած դիմումների կամ հարցումների: Որակավորումների գնահատման գործընթացի մանրամասն քայլերը և անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է կենտրոնի պաշտոնական կայքում /www.armenic.am/:

Ի՞նչ կարգով է իրականացվում օտարերկրյա պետություններում գիտական աստիճանի և գիտական կոչման համապատասխանեցումը:

Oտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի և գիտական կոչման վկայագրերի համապատասխանեցումը իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 8-ի հ. 327 որոշմամբ հաստատված <Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի> 36-րդ կետի: Կանոնակարգը և համապատասխան փաստաթղթերի ցուցակը տեղադրված է ՀՀ ԲՈՀ-ի www.bok.am  կայքում:

Ի՞նչ սկզբունքով է իրականացվում օտարերկրյա պետական կամ հավատարմագրված բուհերից ՀՀ բուհեր ուսանողների տեղափոխումը:

Օտարերկրյա պետական կամ հավատարմագրված բուհերից ՀՀ բուհեր ուսանողների տեղափոխումը կատարվում է ՀՀ կառավարության 25.08.2011 N 1240-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգի» համաձայն:

Ուսանողների տեղափոխումն օտարերկրյա պետական կամ հավատարմագրված բուհերից իրականացնում է վճարովի ուսուցման սկզբունքով: Բացառության կարգով (առողջական վիճակի կամ այլ հարգելի պատճառով) օտարերկրյա բուհ նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողները, ընդունող բուհում տվյալ մասնագիտության համապատասխան կուրսում անվճար ուսուցման ազատ տեղերի առկայության դեպքում, ընդունող բուհի ռեկտորի առաջարկությամբ և նախարարության հետ համաձայնեցրած, ուսուցումը կարող են շարունակել անվճար սկզբունքով:

Ուսանողի տեղափոխման գործընթացի վրա չի ազդում օտարերկրյա բուհ ընդունվելու կարգը (հարցազրույց, թեստավորում, քննություն, քննությունների քանակը և մրցույթի կարգը), ուսուցման ձևը և համակարգը:

Ի՞նչ արտոնություններ են տրամադրվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդներին:

Պարտադիր ժամկետային զիվորական ծառայությունից զորացրված դիմորդները քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում

անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի,

անվճար ուսուցման մրցույթից դուրս մնացած դիմորդները վճարովի ուսուցման մրցույթին մասնակցում են ընդհանուր հիմունքներով, եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման տեղեր հատկացված մասնագիտություններ, բուհ են ընդունվում մրցույթից դուրս ուսումնառության վարձը պարտադիր վճարելու պայմանով:

Որո՞նք են ՀՀ-ում գոյություն ունեցող բուհական և հետբուհական ուսուցման համակարգերը:

ՀՀ-ում գոյություն ունեցող բուհական և հետբուհական ուսուցման համակարգերն են.

  • անվճար ուսուցում (պետության կողմից տրամադրվող կրթաթոշակ)` ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի չափաքանակների,
  • վճարովի ուսուցում` ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության սահմանած տեղերի չափաքանակների:

Ո՞ր դեպքում է հնարավոր ԲՈՒՀ-ի ընդունելության քննությունների ժամանակ օտար լեզվի փոխարեն ռուսաց լեզվից քննություն հանձնել:

Միջնակարգ կրթության ատեստատում կամ համապատասխան ավարտական փաստաթղթում օտար լեզվից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), բացառությամբ ստորև նշված մասնագիտությունների, որոնց համար օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է.

  • «Միջազգային հարաբերություններ»,
  • «Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն»,
  • «Օտար լեզու (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն)»,
  • «Արևելագիտություն (արաբագիտություն, իրանագիտություն, թուրքագիտություն)»,
  • «Թարգմանչական գործ»,
  • «Տեսական տնտեսագիտություն»,
  • «Աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա (ընկերաբանություն)»,
  • «Ֆինանսներ և վարկ»,
  • «Համաշխարհային տնտեսագիտություն,
  • «Ազգային տնտեսագիտություն»,
  • «Ձեռնակությունների տնտեսագիտություն և կառավարում»,
  • «Պետական և մունիցիպալ կառավարում,
  • «Կառավարում»,
  • «Առևտուր (կոմերցիա),
  • «Մաթեմատիկական մեթոդներ և գործառնությունների հետազոտություն` տնտեսագիտության մեջ»,
  • «Մաքսային գործ»,
  • «Ապահովագրական գործ»,
  • «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում»,
  • «Բիզնեսի կազմակերկում»,
  • «Տեղեկատվական «ինֆորմացիոն» համակարգեր «ըստ բնագավառների»»,
  • «Ստանդարտում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում),
  • «Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում»,
  • «Ագրոպարենաին համակարգի ֆինանսներ և վարկ»,
  • «Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն»,
  • «Ագրարային քաղաքականության և տարածաշրջանի զարգացում»,
  • «Ագրոբիզնես և շուկայաբանություն »,
  • «Ագրոպարենային համակարգի խորհրդատվություն և տեղեկատվություն»,
  • «Ապահովագրական գործ (ագրոպարենային համակարգում)

Ո՞ր դեպքում են դիմորդները օգտվում ընդունելության քննությունները ռուսերեն լեզվով հանձնելու հնարավորությունից:

Ռուսական կրթությամբ շրջանավարտներն ընդունելության քննությունները կարող են հանձնել ռուսերեն (բացառությամբ հայերեն և օտար լեզուների քննությունների):

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: