Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Ո՞րն է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատված ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակը

Ծրագրի նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։

Ո՞ր կառույցին է վերապահված ծրագրի իրականացումը

Ծրագիրն իրականացնում է Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժինը:

Աջակցության ինչպիսի՞ բաղադրիչներ ունի ծրագիրը

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝

  • տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար,
  • ժամանակավոր կացարանով ապահովում՝ միայն հարկադիր վերադարձողների համար:

Ի՞նչ տեսակի աջակցություն է նախատեսվում ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում

Առաջին բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է՝

  • խորհրդատվության տրամադրման միջոցով վերադարձածների շրջանում հանրային կյանքի տարբեր ոլորտների գործընթացների վերաբերյալ իրազեկվածության աստիճանի բարձրացում,
  • ծառայություն դիմած վերդարձողների ընդունելության կազմակերպում,
  • կարիքների գնահատման հարցազրույցի վարում,
  • կարիքներին համապատասխան խորհրդատվության տրամադրում,
  •  առողջապահական խնդիրների լուծման նպատակով վերադարձողների ուղղորդում,
  • խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվելու, և խնամք ստանալու նպատակով  ուղղորդում  դեպի  համապատասխան կազմակերպություններ։

Ի՞նչ տեսակի աջակցություն է նախատեսվում ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում

Ծրագրի երկրորդ բաղադրիչը նախատեսում է ՀՀ հարկադիր վերադարձողների համար բնակվարձի կարճաժամկետ փոխհատուցում, որը տրամադրվելու է 6 ամիս տևողությամբ, 60.000 ՀՀ դրամի չափով։

Ովքե՞ր կարող են օգտվել ծրագրի երկրորդ բաղադրիչից

Ծրագրի երկրորդ բաղադրիչից կարող են օգտվել բոլոր նրանք, ովքեր

  • առնվազն 1 տարի բնակվել են արտերկրում և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում են դիմել ծրագրից օգտվելու համար,
  • Հայաստան են վերադարձել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում,
  • արտաքսվել կամ վտարվել են օտարերկրյա պետություններից:

Ու՞ր պետք է դիմել ծրագրից օգտվելու համար

Ծրագրից օգտվելու համար կարող եք այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում (Կառավարության տուն 2, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 1-ին հարկում) գտնվող, «մեկ պատուհանի» սկզբունքով գործող քաղաքացիների սպասարկման կենտրոն:

Փոխհատուցում ստանալու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել քաղաքացիների սպասարկման կենտրոն

Փոխհատուցում ստանալու համար քաղաքացիների սպասարկման կենտրոն պետք է ներկայացնեք սահմանված ձևին համապատասխան դիմումը և հետևյալ պահանջվող փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում),

2) վերադարձի վկայական,

3) դատարանի կամ վարչական մարմնի կողմից արտաքսման կամ վտարման վերաբերյալ որոշումները,  

4) լրացուցիչ փաստաթղթեր, որոնցով հնարավոր է տեղեկություններ ստանալ արտերկրում գտնվելու և Հայաստան վերադարձի ժամկետների մասին։

Շահառուների ընտրության հարցում ո՞ր խմբերին է տրվելու առաջնահերթություն

Շահառուների ընտրության հարցում առաջնահերթությունը տրվելու է հետևյալ խոցելի խմբերին՝

  • բազմազավակ ընտանիքներին (4 և ավելի երեխաներ ունեցող),
  • տարեցներին (65 տարին լրացած),
  • հաշմանդամություն ունեցող անձանց,
  • անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող անձանց,
  • առանց ուղեկցության վերադարձած և Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին։

Միևնույն պայմաններին բավարարելու դեպքում ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու առաջնահեր­թությունը տրվելու է ըստ շահառուների՝ ծրագրին դիմելու հերթականության:

Որքա՞ն է ծրագրի երկրորդ բաղադրիչով սահմանված շահառուների քանակը

Ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակներում բնակվարձի փոխհատուցման աջակցություն տրամադրվելու է ՀՀ հարկադիր վերադարձած 38 ընտանիքների:

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: