Հաճախ տրվող հարցեր

Այս բաժնում ներկայացված են վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինները և յուրաքանչյուր մարմնի գործունեության ոլորտ(ներ)ին առնչվող, հարց-պատասխան ձևաչափով հանրամատչելի ոճով շարադրված այն հիմնական հարցերն իրենց պատասխաններով, որոնք առավել շատ են հետաքրքրում օտարերկրյա պետություններում գտնվող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն վերադարձի մտադրություն ունեցող ՀՀ քաղաքացիներին (ինչպես նաև երկքաղաքացիներին)։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում



Ո՞րն է օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում ՀՀ քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառման եղանակը.

Օտարերկրյա պետության քաղաքացու հետ ամուսնանալու և նրա ազգանունը վերցնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում հետամուսնական ազգանվան անգլերեն գրառումը պետք է համընկնի նրա ամուսնու/կնոջ անձնագրում և ամուսնության փաստը հավաստող փաստաթղթում կատարված անգլերեն գրառման հետ:

Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա պետություններում 16 տարին չլրացած երեխային առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու համար.

Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից 16 տարին չլրացած երեխային առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելու համար անհրաժեշտ է հետևյալը.

- անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմում և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար N 2 ձևի դիմում` լրացվում են դեսպանությունում.

- ծննդյան վկայականի բնօրինակը և դրա լուսապատճենը

- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար.

- ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած, մահացած է կամ գտնվում է հետախուզման մեջ կամ միայնակ մոր դեպքում.

- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ և դրանց լուսապատճենները.

- բացակա ծնողի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ

բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է և միայնակ մոր դեպքում), որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով (երբ մյուս ծնողը կալանավորված է կամ դատապարտված է ազատազրկման, նրա ստորագրության իսկությունը վավերացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից)

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների դեպքում` 14-18 տարեկան երեխաների գրավոր համաձայնությունը` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու վերաբերյալ.

- օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ.

16 տարին չլրացած քաղաքացու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձամբ ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:

Դիմողի ցանկությամբ ՀՀ անձնագիրը կարող է հանձնվել քաղաքացուն պատվիրված փոստի միջոցով:

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա պետություններում 16 տարին չլրացած երեխայի ՀՀ անձնագիրը փոխանակելու համար.

Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից 16 տարին չլրացած երեխայի ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակաման համար անհրաժեշտ է հետևյալը.

- անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմում և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար N 2 ձևի դիմում` լրացվում են դեսպանությունում.

- փոխանակվող անձնագիրը և նշումներով էջերի լուսապատճենները

- ծննդյան վկայականի լուսապատճենը

- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար.

- ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած, մահացած է կամ գտնվում է հետախուզման մեջ կամ միայնակ մոր դեպքում.

- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ և դրանց լուսապատճենները.

- բացակա ծնողի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է և միայնակ մոր դեպքում), որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով (երբ մյուս ծնողը կալանավորված է կամ դատապարտված է ազատազրկման, նրա ստորագրության իսկությունը վավերացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից)

- օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ.

16 տարին չլրացած քաղաքացու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձամբ ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:

Դիմողի ցանկությամբ ՀՀ անձնագիրը կարող է հանձնվել քաղաքացուն պատվիրված փոստի միջոցով:

Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա պետություններում 16 տարին չլրացած երեխայի ՀՀ անձնագրի կորստյան դեպքում նորը ստանալու համար.

- անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար N 2 ձևի դիմում և հայտարարություն անձնագրի կորստյան վերաբերյալ N 3 ձևը` լրացվում են դեսպանությունում.

- կորսված անձնագրի լուսապատճենը /առկայության դեպքում/

- ծննդյան վկայականի լուսապատճենը /առկայության դեպքում/

- 35×45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար.

- ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած, մահացած է կամ գտնվում է հետախուզման մեջ կամ միայնակ մոր դեպքում.

- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ և դրանց լուսապատճենները.

- բացակա ծնողի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է և միայնակ մոր դեպքում), որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով (երբ մյուս ծնողը կալանավորված է կամ դատապարտված է ազատազրկման, նրա ստորագրության իսկությունը վավերացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից)

- օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ.

16 տարին չլրացած քաղաքացու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձամբ ներկայացնում է քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը:

Դիմողի ցանկությամբ ՀՀ անձնագիրը կարող է հանձնվել քաղաքացուն պատվիրված փոստի միջոցով:

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու 16 տարին լրանալու դեպքում ՀՀ անձնագիր ստանալու համար.

Օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից 16-18 տարին լրանալու դեպքում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է հետևյալը.

- անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար N 1 ձևի դիմում` լրացվում են դեսպանությունում.

- ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը` առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու դեպքում

- մինչև 16 տարին լրանալն ստացված` ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա` նշումներով էջերի լուսապատճենները.

- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար.

- ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած, մահացած է կամ գտնվում է հետախուզման մեջ կամ միայնակ մոր դեպքում.

- ծնողների ամուսնության, մահվան, հայրության ճանաչման վկայականները կամ միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանք կամ օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռ և դրանց լուսապատճենները.

- բացակա ծնողի գրավոր համաձայնությունը (բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս ծնողը գտնվում է հետախուզման մեջ, օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող կամ մահացած կամ անգործունակ, զրկվել է ծնողական իրավունքից կամ մահացած է և միայնակ մոր դեպքում), որի վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով (երբ մյուս ծնողը կալանավորված է կամ դատապարտված է ազատազրկման, նրա ստորագրության իսկությունը վավերացվում է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից)

- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների դեպքում` 14-18 տարեկան երեխաների գրավոր համաձայնությունը` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու վերաբերյալ /առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ատանալու դեպքում /.

- արական սեռի ներկայացուցիչների համար զինվորական կցագրման վկայականը և դրա լուսապաճենը /առկայության դեպքում/, ՀՀ-ում տարածքային զինկոմիսարիատում կցագրված չլինելու դեպքում` քաղաքացու զինվորական հաշվառումը իրականացվում է դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով:

16 տարին լրացած քաղաքացին ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ :

Դիմողի ցանկությամբ ՀՀ անձնագիրը կարող է հանձնվել քաղաքացուն պատվիրված փոստի միջոցով:

Ինչի՞ հիման վրա է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրվում կամ փոխանակվում.

- անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար N 1 ձևի դիմում` լրացվում են դեսպանությունում.

- ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը` առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու դեպքում

- ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա` նշումներով էջերի լուսապատճենները /փոխանակելու դեպքում/.

- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար.

- զինվորական կցագրման վկայական` տարկետման իրավունքի վերաբերյալ նշումով, կամ զինվորական գրքույկ /զինապարտները/ և դրանց զինհաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները:

- օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ.

ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար քաղաքացին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ :

Դիմողի ցանկությամբ ՀՀ անձնագիրը կարող է հանձնվել քաղաքացուն պատվիրված փոստի միջոցով:

Ի՞նչ է անհրաժեշտ օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրի կորստյան դեպքում նորը ստանալու համար.

- անձնագրային գործողությունների վերաբերյալ դիմում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու /փոխանակելու/ համար N 1 ձևի դիմում և հայտարարություն անձնագրի կորստյան մասին N 3 ձևը` լրացվում են դեսպանությունում.

- ծննդյան վկայականի և կորսված անձնագրի լուսապատճենները /առկայության դեպքում/

- 35×45 մմ չափսի 4 գունավոր նույնական լուսանկար.

- զինվորական կցագրման վկայական` տարկետման իրավունքի վերաբերյալ նշումով, կամ զինվորական գրքույկ /զինապարտները/ և դրանց զինհաշվառման տվյալներով էջերի լուսապատճենները:

- օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ.

ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար քաղաքացին դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ :

Դիմողի ցանկությամբ ՀՀ անձնագիրը կարող է հանձնվել քաղաքացուն պատվիրված փոստի միջոցով:

ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորելիս ի՞նչ կարգով կարող է հաշվառվել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած, սակայն ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող և Հայաստանի Հանրապետությունում և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս` բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող, չհաշվառված քաղաքացիները Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու նպատակով ի՞նչ փաստաթղթեր են ներկայացնում:

Հայաստանի Հանրապետությունում բնակվող` չհաշվառված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ռեգիստրում հաշվառվելու համար դիմումի հետ միասին ներկայացնում են անձը հաստատող և տվյալ բնակության վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր (սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ, քանի դեռ բնակելի տարածության սեփականատիրոջ կողմից հաշվառման վերաբերյալ գրավոր առարկություն չի ստացվել, բնակվելու իրավունքը հավաստող` օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր):

Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումը պետք է ներկայացնի անձամբ:

ՀՀ Կառավարության 2007թ. նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածի 1-ին կետը սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման կարգը և փաստաթղթերի սպառիչ ցանկը.

1) դիմում.

2) անձնագիրը և դրա պատճենը.

3) 35 x 45 մմ չափի 6 լուսանկար (գունավոր).

4) ծննդյան վկայականը և դրա պատճենը.

5) ամուսնության վկայականը և դրա պատճենը.

6) ամուսնու անձնագիրը և դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին.

7) իր երեխայի ծննդյան վկայականը և դրա պատճենը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը հաստատող վկայականը և դրա պատճենը, կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և դրա պատճենը.

8) ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթղթերից որևէ մեկը`

ա. նշված որոշմամբ սահմանված է եկեղեցական կառույցների կողմից տրված մկրտության մասին փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով, մկրտվածի կամ նրա ծնողի ազգությամբ հայ լինելու մասին նշումով,

բ. օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված և ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ` ազգությամբ հայ լինելու մասին փաստաթուղթ,

գ. ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող այլ փաստաթուղթ` հաստատված սույն որոշմամբ նախատեսված կարգով,

դ. ծնողի (պապի, տատի, հարազատ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որում առկա է ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշում: Համահայր կամ համամայր եղբոր կամ քրոջ ծննդյան վկայականը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթն անձի համար կարող է հանդիսանալ ազգությունը

հաստատող փաստաթուղթ, եթե եղբոր կամ քրոջ ազգությամբ հայ լինելը պայմանավորված է նրանց համատեղ ծնողի ազգությամբ: Նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացվում է նաև տվյալ անձի ազգակցական կապը հիմնավորող` իրավասու պետական մարմինների կողմից տրված փաստաթուղթ: Հաստատող փաստաթղթեր են համարվում նաև անձնագիրը, ծննդյան վկայականը, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ճամփորդական փաստաթուղթը, Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, եթե դրանք պարունակում են ազգությամբ հայ լինելու վերաբերյալ նշումներ,

9) քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը և Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրանց պատճենները.

10) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը:

Նշված ցանկից որ փաստաթղթերը պետք է ներկայացվեն դիմողի կողմից, կախված է կոնկրետ դեպքից: Օրինակ, օտարերկրյա քաղաքացին ներկայացնում է իր օտարերկրյա քաղաքացու անձնագիրը, իսկ եթե դիմում է այն անձը, որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ, ապա նա ներկայացնում է ամուսնու անձնագիրը, կամ եթե անձն ունի ՀՀ քաղաքացի երեխա` ներկայացնում է այդ երեխայի ծննդյան վկայականը և ՀՀ քաղաքացու անձնագիրը:

Սույն փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ-ում` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Բոլոր թվարկված դեպքերում, փաստաթղթերը ներկայացնելիս, դիմողը լրացնում է սահմանված ձևի հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացվում է հայերենով` ընթեռնելի, առանց ուղղումների և ջնջումների: Օտար լեզվով կազմված փաստաթղթերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները:

Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը

Շնորհակալություն հաղորդագրության համար, այն հաջողությամբ ուղարկված է:

Մեր մասնագետը հնարավորինս արագ կպատասխանի Ձեզ: Ցանկության դեպքում Դուք կարող եք գրանցվել համակարգում և, այցելելով ՁերԱնձնական էջ, տեսնել Ձեր նամակագրության պատմությունը: