ԻՆՉՊԵ՞Ս ՕԳՏՎԵԼ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Համակարգում ներկայացված է օգտակար տեղեկատվություն վերադարձի և վերաինտեգրման գործընթացների, ոլորտում գործունեություն ծավալող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների, վերջիններիս կողմից իրականացվող ծրագրերի և ոլորտային բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: Եթե, այնուամենայնիվ կայքում Դուք չեք գտնում Ձեզ հետաքրքրող հարց(եր)ի վերաբերյալ բավարար տեղեկություններ, ապա համակարգն այն հարթակն է, որն այցելուներին հնարավորություն է ընձեռում առցանց եղանակով հարցեր ուղղել վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված կազմակերպություններին ստորև ներկայացված տարբերակներով:
- Այցելելով համակարգի «Հաճախ տրվող հարցեր» բաժին, Դուք կարող եք գտնել Հայաստան վերադարձի և վերաինտեգրման հետ կապված ամենահաճախ տրվող հարցերն իրենց պատասխաններով: Բաժնում տեղեկատվությունը դասակարգված է ըստ վերադարձի և վերաինտեգրման գործընթացներում ներգրավված ՀՀ պետական մարմինների գործունեության ոլորտ(ներ)ի: Եթե, այնուամենայնիվ, Դուք չեք գտնում Ձեզ հետաքրքրող ոլորտին առնչվող հարց(եր)ի վերաբերյալ բավարար տեղեկություններ, ապա Դուք հնարավորություն ունեք այն առցանց եղանակով ուղղելու մեր մասնագետներին:
Հաճախ տրվող հարցեր բաժնի ստորին հատվածում բացված «Դուք գտե՞լ եք ձեր հարցի պատասխանը» պատուհանում նշելով «Ոչ» տարբերակը, Ձեր առջև կբացվի պատուհան, որի առաջին դաշտում պետք է ընտրեք այն գերատեսչությունը, որի գործունեության ոլորտին առնչվում է Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը: Այնուհետև լրացնում եք Ձեր անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլ. փոստ, Վերնագիր դաշտում մուտքագրում Ձեզ հետաքրքրող հարցի վերնագիրը, լրացնում հաղորդագրությունը և սեղմում Ուղարկել կոճակը:
- Գրանցվելով համակարգում՝ Դուք ստեղծում եք Ձեր անձնական էջը/հաշիվը (անհրաժեշտության դեպքում կարող եք խմբագրել անձնական տվյալները, փոխել գաղտնաբառը), որտեղ կարող եք ունենալ և ցանկացած ժամանակ դիտել Ձեր նամակագրության պատմությունը: Դրա համար անհրաժեշտ է լրացնել դիմողի անուն, ազգանուն, էլ. հասցե և գաղտնաբառ դաշտերը, որից հետո հավաքելով Օգտատիրոջ անուն և Գաղտնաբառ դաշտերում պահանջվող տվյալները, Դուք կկարողանաք մուտք գործել համակարգ և տեսնել Ձեր նամակագրության արխիվացված պատմությունը:
- Դուք հնարավորություն ունեք առցանց եղանակով ստանալ միգրացիոն ոլորտին առնչվող Ձեզ հետաքրքրող ցանկացած հարցի պատասխան և/կամ տեղեկատվություն նաև Հետադարձ կապի միջոցով, որի համար հարկավոր է բացված պատուհանում լրացնել Ձեր անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսի համար, էլ. հասցե, Թեմա դաշտում նշել Ձեզ հետաքրքրող հարցի թեման, լրացնել հաղորդագրությունը և սեղմել Ուղարկել կոճակը: