Նորություններ

Ծանոթացե՛ք Հայաստան վերադարձի բնագավառում վերջին նորություններին։

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում

Պետությունը կաջակցի վերադարձող քաղաքացիներին

Հրապարակված է մար 19, 20
Կառավարության որոշմամբ՝ այսօր ընդունվեց «ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը»։ Այս մասին տեղեկացնում է միգրացիոն ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ծրագրով առաջնային օժանդակություն կցուցաբերվի Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու  նպատակով։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և գնահատված կարիքներին համապատասխան ուղղորդում։ Այս բաղադրիչը վերաբերում է ինչպես կամավոր, այնպես էլ հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։ Երկրորդը կացարանով ապահովման բաղադրիչն է։ Այն վերաբերում է միայն հարկադիր վերադարձած ՀՀ քաղաքացիներին։ Ժամանակավոր կացարանով ապահովումը նախատեսում է բնակարան վարձակալելու համար սուբսիդիայի տրամադրում՝ 6 ամիս տևողությամբ, 60.000 ՀՀ դրամի չափով: Ծրագրի թիրախային խմբեր են սահմանվել հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում վերադարձողները և օտարերկրյա պետություններից արտաքսված կամ վտարված առավել խոցելի ՀՀ քաղաքացիները։ Ծրագրով սահմանվել են ժամանակային չափանիշներ՝ առնվազն 1 տարի արտերկրում բնակության տևողությունը և վերադարձից հետո առավելագույնը 3 ամսվա ընթացքում ծրագրին դիմելու ժամանակահատվածը: Հարկ է ընդգծել, որ ծրագրի հիմքում ընկած է անձանց խոցելիությունը, այլ ոչ թե նրանց միգրացիոն փորձառություն ունենալու հանգամանքը։ Ծրագրի ընդունումը կարևոր քայլ է նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների իրականացման արդյունքում առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ, ինչն էլ կարևոր է ՀՀ-ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի համար։

«Հրապարակ». Այս անգամ Նիկոլ Փաշինյանը չհանդիպեց Գերմանիայի հայ համայնքին. պատճառը օնկոհիվանդներն են, որոնց արտաքսում են

Հրապարակված է փետ 18, 20
«Նիկոլ Փաշինյանն իր բոլոր միջազգային այցերի ժամանակ, որպես կանոն, պարտադիր հանդիպում է հայ համայնքի հետ, հատկապես հիմա, երբ կոչ է արել մեր համաքաղաքացիներին` գալ Հայաստան, մասնակցել հանրաքվեին, որպես ընտրական տուրիզմի զարգացման կռվան։ Սակայն երեք օր գտնվեց Գերմանիայում` ո՛չ Բեռլինում, ուր բավականին հայեր կան, ո՛չ էլ Մյունխենում, ուր հայերը նույնպես շատ են, թեկուզև քարոզչություն անելու համար, հեղափոխական իր թեզերը ներկայացնելու-տարածելու համար հանդիպում չունեցավ հայկական համայնքների հետ»,- ասաց ԱԳՆ մեր աղբյուրը: Ինչո՞ւ, գուցե ժամանակի խնդի՞ր էր։ «Ոչ, համայնքային կառույցներից եղել է հանդիպման մեծ ցանկություն, սակայն Փաշինյանը խուսափել է»: Ո՞րն է խնդիրը։ «Գերմանական հայ համայնքի գլխավոր խնդիրներից առաջնայինը հայ հիվանդների, հիմնականում օնկոհիվանդների հարցն է, որոնց հիմա դեպորտ են անում Գերմանիայից, իսկ Հայաստանը հնարավորություններ չունի նրանց օգնելու, բուժումը նույնքան պատշաճ շարունակելու, միայն անցյալ տարի` այդ և այլ պատճառներով, 1000-ից ավելի մարդ է դեպորտ արվել։ Դա հաստատ տոնական-հեղափոխական` «դմփ-դըմփ, հու» հանդիպման հիմք չէր կարող լինել, այդ իսկ պատճառով էլ նա խուսափել է հանդիպումներից»,-գրում է թերթը: Աղբյուր

Նրանց արտաքսում են գիշերով՝ առանց իրերը հավաքելու․ հայ միգրանտներին այլևս ապաստան չեն տալիս Եվրոպայում

Հրապարակված է հուն 18, 20
Մեկնում բուժման նպատակով 38-ամյա Կարեն Սարգսյանը (անունը փոխված է) երկու տարի Գերմիանիայում ապրելուց հետո, կամավոր վերադարձել է Հայաստան, որպեսզի պարտադրաբար չվերադարձվի միգրացիոն ծառայությունների կողմից։ Կարենն արդեն 12 տարի չի քայլում, տեղաշարժվում է սայլակով։ «2007 թվականին ինձ վիրահատեցին Հայաստանում, ողնաշարիս ուռուցքը հեռացնելիս, բժիշկները վնասեցին ողնուղեղը։ Գերմանիա մեկնեցի բուժման նպատակով եղբորս հետ 2017 թվականի օգոստոսին, վերադարձա երկու տարի անց», — պատմում է Կարենը։ «Հանձնվել է» բժշկական փաստաթղթերով, սակայն մերժում է ստացել։ Պատճառաբանել են, որ  Հայաստանում կան համապատասխան վերականգնողական կենտրոններ, հետևաբար, կարող է օգնություն ստանալ իր երկրում։ Շատերն են Գերմանիա գալիս ծանր հիվանդություններով։ Սակայն առողջական վիճակը ապաստան տալու հիմք չէ։  Եթե հիվանդին անհապաղ օգնություն է պետք, ապա նրան ընդունում են՝ նաև ժամանակավոր ապաստան են տալիս։ Բայց բուժման ավարտից հետո վերադարձնում են հայրենիք։ Չեն արտաքսում միայն այն դեպում, եթե այդ հիվանդությունը շարունակական միջամտության կարիք ունի, Հայաստանում էլ այն չեն բուժում։ «Երբ մերժեցին, հասկացա որ վտանգ կա դեպորտացիայի, իսկ ես չէի ուզում արտաքսման ենթարկվել։ Կամավոր վերադարձա, որովհետև հնարավոր է նորից մեկնեմ բուժման նպատակով։ Իսկ դեպորտացիայի դեպքում մի քանի տարով մուտքս կարգելվի», — պատմում է Կարենը։ Դեռևս Գերմանիայց Կարենին ուղղորդել են «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ։ Եվ վերադարձից հետո այդ կազմակերպությունը գնահատել է նրա կարիքները և համապատասխան օգնություն ցուցաբերել։ «Վերանորոգեցին լոգարանը, զուգարանը, դուռը փոխեցին հարմարեցնելով սայլակի չափերին, ինչպես նաև սայլակ ու մահճակալ գնեցին», — ասում է Կարենը։ «Հայկական Կարիտաս»-ի «Միգրացիա և զարգացում»  ծրագրի սոցիալական աշխատող Վերգինե Գասպարյանը նշում է, որ իրենց  դիմում են  վերադարձից հետո վեց ամսվա ընթացքում՝ ոչ ուշ։ Այս տարի իրենց  դիմել է 56 ընտանիք, 157  անձ՝ հիմնականում Գերմանիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Հոլանդիայից  և Դանիայից։ 39-ը վերադարձել են հարկարդիր, վեցը` կամավոր, մնացածը` կամավոր հարկադիր: «Հիմնականում մեկնելու պատճառները առողջական խնդիրներ են եղել, ու հետ են եկել նույն խնդրով։ Բայց կան նաև մարդիկ, որոնք հնարում են իրենց ախտորոշումն՝ ու գնում: Մենք օգնում ենք իրականում առողջական խնդիր ունեցողներին», — ասում է Վերգինե Գասպարյանը։   Տնտեսական միգրանտներ «Հայկական Կարիտաս»-ի մեկ այլ՝ «Միգրացիա և զարգացում» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանն ասում է. աշխատանք փնտրող Հայաստանի քաղաքացիները մուտք են գործում ԵՄ երկրների տարածք տուրիստական վիզայով։ Մուտքը օրինական է լինում, այլ հարց է, թե ինչպես են մնում։ «Այս թիրախ խումբը դիմում է ապաստանի համար, մերժվում է, փորձում է  դատարան դիմել, մերժվում է։ Նշանակում է դառնում են ապօրինի միգրանտներ: Ըստ կոնվենցիաների, միջազգային տարբեր փաստաթղթերի փախստականի կարգավիճակ ես ստանում այն դեպքում, երբ քո երկրում արտակարգ իրավիճակ է տիրում, եթե ենթարկվել ես քաղաքական  բռնության և այլ ճնշումների: Հայերն այսօր տնտեսական միգրանտներ են։ Ինչպես երեք կամ հինգ տարի առաջ, գնում են արտերկիր իրենց սոցիալական վիճակը բարելավելու։ Ու եթե անգամ նրանք ասում են, որ ենթարկվել են քաղաքական հետապնդման, դա հնարավոր է պարզել», — ասում է Լուսինե Ստեփանյանը։ Նա բացատրում է, թե ինչու են հետ վերադարձի դեպքերը գնալով աճում։ «Սիրիական հակամարտության ժամանակ Եվրոպան իր սահմանները բացեց միլիոնավոր փախստականների առաջ։ ԵՄ երկրները սկսեցին ավելի ուշադիր քննել ապաստանի գործերն ու, բնականաբար, ավելի խիստ լինել չափորոշիչների հանդեպ: Նրանք ասում են․ հետ ենք ուղարկում տնտեսական միգրանտներին, որպեսզի կարողանանք օգնել նրանց, ովքեր փրկում են իրենց կյանքը»։

Միգրացիոն ծառայությունում քննարկվել է վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարությունը

Հրապարակված է դեկ 20, 19
Այսօր տեղի ունեցավ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հերթական` 7-րդ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է Միգրացիոն ծառայությունը: «Վերաինտեգրումը երկու ոլորտների է առնչվում՝ սոցիալական աջակցություն, զարգացում և միգրացիոն հոսքերի կառավարում»,-նշեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ Ծառայությունն զբաղվում է նաև ոլորտի քաղաքականության մշակմամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվեց «ՀՀ-ում գտնվող հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման և Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարության» նախագիծը։ Ռազմավարության մշակման աշխատանքային խմբի փորձագետ Ալինա Պողոսյանը շեշտադրեց, որ ազգային օրակարգն է ներմուծված փաստաթուղթ։ Ներկայացվեց, որ 6 թիրախ խումբ է սահմանված փաստաթղթում, որոնցից առաջինը վերադարձողներն են, գործողությունների ծրագիրը մշակվելու է մյուս տարի։ «Կարիքների գնահատման հիման վրա գեներացվել են 80 խնդիրներ՝ կոչված ծառայելու այդ կարիքների բավարարմանը, իսկ կարիքների վերհանմանը մասնակցել են ոլորտի բոլոր դերակատարները»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով ևս մեկ կարևոր սկզբունք՝ անհատականացված վերաինտեգրում և ներառական ու հասանելի աջակցություն։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև վերաինտեգրման CAROB ծրագիրը, որը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) և Գերմանիայի՝ փոխստականների և միգրանտների գործերով դաշնային վարչության (BAMF) համագործակցությամբ։ CAROB ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյան ներկայացրեց գործի վարման ողջ կարգը. «BAMF-ից ստանում ենք ամբողջ գործը, կատարաում ենք կարիքի գնահատում, որոշում ենք՝ որ հասարական կազմակերպությանը կամ բիզնես խորհրդատուին ենք հանձնարարելու ստանձնելու տվյալ գործը, տվյալ գործընկերոջ կողմից մշակվում է վերաինտեգրման պլան, ստեղծվում է գնահատող հանձնաժողով։ Կոմիտեն կարծիքը հայտնում է 48 ժամվա ընթացքում, գործն ուղարկվում է BAMF, հինգ օրում եզրակացություն են տալիս, վերջնական խոսքը Գերմանիայի դեսպանինն է»։ Աղբյուր

Տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հանդիպումը

Հրապարակված է դեկ 20, 19
Այսօր տեղի ունեցավ ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի հերթական` 7-րդ հանդիպումը։ «Վերաինտեգրումը երկու ոլորտների է առնչվում՝ սոցիալական աջակցություն, զարգացում և միգրացիոն հոսքերի կառավարում»,-նշեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ավելացնելով, որ Ծառայությունն զբաղվում է նաև ոլորտի քաղաքականության մշակմամբ։ Ֆորումի ընթացքում ներկայացվեց «ՀՀ-ում գտնվող հարկադիր տեղահանված անձանց ինտեգրման և Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների վերաինտեգրման քաղաքականության միասնական ռազմավարության» նախագիծը։ Ռազմավարության մշակման աշխատանքային խմբի փորձագետ Ալինա Պողոսյանը շեշտադրեց, որ ազգային օրակարգն է ներմուծված փաստաթուղթ։ Ներկայացվեց, որ 6 թիրախ խումբ է սահմանված փաստաթղթում, որոնցից առաջինը վերադարձողներն են, գործողությունների ծրագիրը մշակվելու է մյուս տարի։ «Կարիքների գնահատման հիման վրա գեներացվել են 80 խնդիրներ՝ կոչված ծառայելու այդ կարիքների բավարարմանը, իսկ կարիքների վերհանմանը մասնակցել են ոլորտի բոլոր դերակատարները»,-ասաց փորձագետը՝ ընդգծելով ևս մեկ կարևոր սկզբունք՝ անհատականացված վերաինտեգրում և ներառական ու հասանելի աջակցություն։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև վերաինտեգրման CAROB ծրագիրը, որը մեկնարկել է սեպտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գտնվող Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (ՆԻՖԳ/OFFII) և Գերմանիայի՝ փոխստականների և միգրանտների գործերով դաշնային վարչության (BAMF) համագործակցությամբ։ CAROB ծրագրի պատասխանատու Արա Հովհաննիսյան ներկայացրեց գործի վարման ողջ կարգը. «BAMF-ից ստանում ենք ամբողջ գործը, կատարաում ենք կարիքի գնահատում, որոշում ենք՝ որ հասարական կազմակերպությանը կամ բիզնես խորհրդատուին ենք հանձնարարելու ստանձնելու տվյալ գործը, տվյալ գործընկերոջ կողմից մշակվում է վերաինտեգրման պլան, ստեղծվում է գնահատող հանձնաժողով։ Կոմիտեն կարծիքը հայտնում է 48 ժամվա ընթացքում, գործն ուղարկվում է BAMF, հինգ օրում եզրակացություն են տալիս, վերջնական խոսքը Գերմանիայի դեսպանինն է»։ Աղբյուր

ԵՄ պետություններում ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է

Հրապարակված է դեկ 18, 19
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019 թվականի 9-ն ամիսներին ՀՀ քաղաքացիների կողմից ԵՄ անդամ պետություններում ներկայացված ապաստանի հայցերի թիվը կազմել է 2 հազար 670: Այս ցուցանիշը 2018 թվականի նույն ժամանակահատվածում կազմել է 3 հազար 770, իսկ 2017-ին՝ 5 հազար 70: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիներն ամենամեծ թվով հայցեր են ներկայացրել Ֆրանսիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանություններին: «Գիտեք, որ Հայաստանը ներկայում գտնվում է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի փուլում եվրոպական կողմը շատ կարևորում է, որ մեր երկրից հնարավորինս քիչ անօրինական միգրանտներ լինեն, քիչ մարդիկ ապաստան հայցեն, ինչպես նաև Հայաստան հետ եկած քաղաքացիները պատշաճ աջակցություն ստանան»,-ասաց Իրինա Դավթյանը: ՀՀ քաղաքացիների վերադարձը ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում 2019 թվականի 11 ամիսների տվյալներով ստացվել է 853 հայց 1728 անձանց վերաբերյալ: Ընդհանուր թվում 86.5 տոկոսի դեպքում անձանց քաղաքացիությունը հաստատվել է: Ամենամեծ թվով հայցերը ստացվել են Գերմանիայից: Հայկական Կարիտասի «Ղրղզստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, Հայաստանում վերաինտեգրման ծրագրերը հիմնականում իրականացվում են հասարակական ու միջազգային կազմակերպությունները: «Վերաինտեգրման ծրագրերն ուղղորդված են և չուղղորդված: Ուղղորդված ծրագրի դեպքում ամեն ինչ որոշվում է նպատակակետ երկրում, պարզապես այստեղ այն կյանքի է կոչվում գործընկեր կազմակերպության կողմից: Չուղղորդված ծրագրի դեպքում միգրանտները գալիս են Հայաստան դիմում են կազմակերպությանը, որն էլ իրականացնում է նրա կարիքի գնահատումը, ըստ որի էլ տրամադրում է աջակցություն»,-ասաց Տաթևիկ Բեժանյանը: Այստեղ կան չափորոշիչներ, աջակցությունը սկզբնական շրջանում տրվում է խոցելի խմբերին: Աջակցության ձևերը տարբեր են՝ սոցիալական աջակցություն, բնակվարձի փոխհատուցում, բիզնես ծրագրի օգնություն և  այլն: «Ընտանիքներ են լինում, որոնք երկար տարիներ դրսում են, բոլոր դատական փուլերն անցել են, կացության հարցը չի լուծվել հիմա վերադարձել են Հայաստան, իսկ այստեղ նրանք ժամանակին վաճառած են եղել ամեն ինչ, բնակարան: Այս ընթացքում կորցրել են սոցիալական կապերը: Այսինքն՝ նշանակալի աջակցության կարիք կա»,-ասաց նա: Աղբյուր

Մեկնարկել է հայ միգրանտների կամավոր վերադարձի ֆրանս-գերմանական ծրագիրը

Հրապարակված է նոյ 14, 19
Խաչատուր Երանյանը և Աստղիկ Մեսելջյանը շախմատիստներ են, խաղացել են Հայաստանի շախմատի երիտասարդական հավաքականում: 2016թ-ին Խաչատուրը որպես շախմատի մարզիչ հրավեր է ստացել Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մասիս» շախմատային ակումբից, ապա կանչել Աստղիկին: Այստեղ նրանք ամուսնացել են, ծնվել է նրանց դուստրը: Սկզբում անօրինական են գտնվել Ֆրանսիայի տարածքում, ապա դիմել են կացության իրավունք ստանալու: 2018թ-ի հոկտեմբերին որոշեցին վերադառնալ Հայաստան, չնայած հրավեր էին ստացել որպես մարզիչ Փարիզի դպրոցներից մեկում աշխատելու, որը կացության և աշխատանքի իրավունք կընձեռեր: Խաչատուրը թվարկում է վերադառնալու որոշման պատճառները` դստեր ծնունդը, որին ցանկացան մեծացնել հայրենիքում, հեղափոխությունը և սպասվելիք փոփոխությունները Հայաստանում, որը մեծ ոգևորություն և հավատ է առաջացրել, և Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի (OFII)` վերադարձի աջակցության առաջարկը, որը մեծ շարժառիթ էր վերջնական որոշում կայացնելու համար: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Գերմանիան արտաքսում է հայաստանցի միգրանտներին

Հրապարակված է նոյ 11, 19
Այս թողարկումը Գերմանիայի միգրացիոն քաղաքականության ու արտաքսված ընտանիքների մասին է։ Փորձենք հասկանալ, թե գլոբալ զարգացումների հետեւանքով ինչ է փոխվել Գերմանիայի միգրացիոն քաղաքականության մեջ, որքան հայաստանցիներ են արտաքսվել այդ փոփոխությունների արդյունքում, ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան հարկադիր վերադարձից հետո։ Փոդքասթի այս թողարկումը հիմնված է «Հետք»-ում հրապարակված երկու հոդվածների վրա՝ «Մարդասիրական «դեպորտ». Եվրոպայից Հայաստան արտաքսվածների թիվը եռապատկվել է» եւ « «Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից» Միացեք մեր ֆեյսբուքյան խմբին https://www.facebook.com/groups/hetqpodcast: Գտեք մեզ փոդքասթ լսելու iOS ու Android հավելվածներում (Apple Podcasts, Google Podcast), որոնելով hetq։ Թողարկման շապիկը պատրաստեց Մերի Հովսեփյանը։ Հատուկ շնորհակալություն Սադոյանների ընտանիքին՝ իրենց պատմությամբ կիսվելու համար, ՀՀ Միգրացիոն ծառայության ղեկավարՂազարյան Արմենին, «Գերմանահայոց կենտրոնական խորհրդի» վարչության անդամ Դագեսյան Անիին, Մամիկոնյան Անդրանիկին եւ «Հետք»-ի լրագրողներ Ղազարյան Դիանային, Հովհաննիսյան Անիին եւ Բաղդասարյանին Սարոյին։ Աղբյուր

Առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձողներին. նոր նախագիծ

Հրապարակված է հոկ 02, 19
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձողներին՝ նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումն ապահովելու նպատակով։ Նման առաջարկություն է ներկայացրել նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հարկարդիր վերադարձողներին ապահովել ժամանակավոր կացարանով, տրամադրել տեղեկատվական աջակցություն, առողջապահական խնդիրների լուծման նպատակով նրանց ուղղորդել, խոցելի խմբերի՝ իրենց կարիքներին համապատասխան աջակցություն տրամադրող հաստատություններում տեղավորվել։ Նախարարության հաշվարկներով՝ այս ծրագրի արժեքը կազմելու է մոտ 14 միլիոն դրամ և իրականացվելու է պետական բյուջեի գումարների հաշվին։ Գումարը ներառում է միայն ժամանակավոր կացարանի տրամադրման համար անհրաժեշտ միջոցները, քանի որ աջակցության մյուս տեսակների համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվում։ Նշենք, որ յուրաքանչյուր դիմումատուին տրամադրվող բնակարանի վարձի փոխհատուցման չափը կազմելու է 60,000 դրամ՝ վեց ամիս ժամկետով։

«Դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել»․ սեպտեմբերին 45 հայերի են արտաքսել Գերմանիայից

Հրապարակված է հոկ 01, 19
«Առավոտյան գերմաներենի քննության էինք։ Քննությունը տվեցինք, ուրախ եկանք տուն։ Գիշերը քնած էինք։ Ժամը 2-ին դուռը ծեծեցին, բացեցի՝ բացարձակ չմտածելով, որ մեր հետևից են եկել։ Տեսնեմ 15 ոստիկան։ Ասում են՝ հանգնվեք, դուրս եկեք։ Դուռը ծածկեցի, կին ոստիկաններից մեկը ներս եկավ։ Հարցրեցի՝ կարո՞ղ է սխալվել եք, կարո՞ղ է մեր հետևից չեք եկել։ Ասեցին՝ չորս մարդ, երեք կին, մեկ տղամարդ, դո՞ւք եք։ Ասեցի՝ մի հատ ցույց տվեք, հա, նկարները։ Թղթերի վրա մեր նկարներն էին։ Մտա սենյակ, երեխեքին ասեցի՝ երեխեք, հագնվեք, եկել են մեզ տանեն։ Երևի հոգով բոլորս էնքան երազում էինք Հայաստան վերադառնալու մասին, որ տենց էլ եղավ»,- Ալլա Շահինյանն այսպես է հիշում իրենց արտաքսման գիշերը։ Ալլան ձմեռային շորերը տեղավորել է պայուսակի մեջ ու երեք երեխաների հետ լքել հանրակացարանը՝ ուղևորվելով օդանավակայան։ Ընտանիքը 2018-ի օգոստոսի 1-ից բնակվում էր Գերմանիայի Նիդերդորֆ ավանի հանրակացարանում, մինչ այդ՝ Լայպցիգ քաղաքում։ Նրանց համար արտաքսման որոշումը անսպասելի է եղել, քանի որ օգոստոսին ստացել էին առողջական ապահովագրությունները, Ալլան էլ պատրաստվում էր պետական աշխատանքի անցնել։ Դրանից հետո ընտանիքը ֆինանսապես անկախ էր դառնալու։ Ալլան երկու հաշմանդամություն ունեցող և մեկ անչափահաս երեխայի հետ Գերմանիա է մեկնել 2017 թվականի նոյեմբերին՝ երկու երեխաների հիվանդությունն ախտորոշելու և բուժելու նպատակով։
Շատ դիտվածներ
Թեգեր