ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս բաժնում ներկայացված են Հայաստանում վերադարձի և վերաինտեգրման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակներում միգրանտների վերադարձի, վերաինտեգրման, միգրացիոն փորձառության մասին պատմող համառոտ ակնարկներ:

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում

Artashes Margaryan

With so many Armenians and non-Armenians coming from all over the world, repatriating or migrating, bringing their adopted cultures along with them, things will only become all the more interesting in the years to come   Repat Armenia talked to Artashes Margaryan, who is the founder and CEO of Code-Bridge CJSC in Armenia. Code Bridge company is an Armenian based IT company. After 23 years of living in Germany, Artashes visited Armenia for the first time in 2015, leading to his move a few months afterwards. He speaks German, English, Armenian and a bit of Russian, with an MBA from Germany and years of business experience under his belt. He was 19 years old when he first started his own little business with friends in Frankfurt-am Main in the finance and real estate management field, enlarging as time went by. Closing his business in order to pursue new opportunities would allow him to make the choice to move. It was quite the logical one that he made. “I’m a patriot, but not so much so that it was the only reason for me to move to Armenia.”

Մարդկային ներուժի արտահայտումը՝ տեխնոլոգիայի միջոցով․ Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը

Անի Հովհաննիսյան Սարո Բաղդասարյան Լոռու մարզի Դեբետ համայնքում այսօր բացվելու է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը, որը նախատեսում է ոչ ֆորմալ կրթության և հմտությունների զարգացման հնարավորություն ընձեռել Հայաստանի գյուղական համայնքների բնակիչներին։ ՍՄԱՐԹ կենտրոնն անվճար ուսուցում կառաջարկի մի քանի ուղղություններով․ տեղեկատվական տեխնոլոգիաներ, արվեստ, հաղորդակցություն, բնապահպանություն, առողջ ապրելակերպ, բիզնես և քաղաքացիական հմտություններ։ Կենտրոնի կառուցումն ու գործարկումը ֆինանսավորել է ամերիկահայ ձեռներեց, «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF) հիմնադիր Գարո Արմենը։ Արմենը ծնվել է Թուրքիայում, սակայն ապրել և բիզնես գործունեությամբ է զբաղվել ԱՄՆ-ում, որտեղ 2016թ․-ին արժանացել է «Տարվա ներգաղթյալ ձեռներեց» մրցանակին։ Գարո Արմենը նաև ֆիզիկական քիմիայի դոկտոր է, գիտական աստիճան ստացել է Նյու Յորքի համալսարանում։

Harmik Manaserian

Who else is going to develop our homeland if not us? Harmik Manaserian moved to Armenia in 2010 from Iran. He is the owner of Harmik Motors LLC in Armenia which produces engine rebuilding machines and is leading its way to be recognized worldwide. Harmik is also the founder of FindMe.am, which is the first Panarmanian business platform that aims to build up a strong business family network to connect Armenians globally. Born and raised in Iran, Harmik got his education in Vienna, Austria. Then his path took him back to Iran, where he founded his own successful business in the machinery industry.  In 2003 he visited Armenia for the first time. Still being on a visit, he bought a land to build his own home in Armenia. As soon as the construction process ended, Harmik and his family made the move.  ‘’When I first visited Armenia, I felt the desire to come back again and again. It didn’t take me too long to realize that I need to buy a land and build my own home. In 2010 my family and I moved in’’. When talking about the opportunities that this small country can offer to any business, Harmik mentions the most important ones:  ‘’Armenia is a perfect soft landing for any kind of business. We have the world’s two major actors Russia and Iran with their huge markets next to us. So, the expression ‘’small market, no opportunities’’ is not relevant, at least, in my opinion. Also, we, Armenians, have built up our reputation as one of the smartest people around, which is a great asset.  Next, we are one of the safest countries in the world and it’s a proven fact. Besides, we have the easiest procedure for opening/registering a business, applying for citizenship/residency and etc. And things get better day by day and we can actually see and feel that. Armenia is perfect, not only business-wise. Here you can breathe the fresh air, enjoy your conversations, morning coffees, time with your family. It’s cheaper here and as a matter of fact, retirement in Armenia with your American pension can be a part of your ‘’dreams come true’’ series’’. (Smiles) Armenia, of course, has also a lot of challenges to overcome. As Manaserian says, ‘’We have to think and act collectively. We should realize that Armenia is the place to be, live and create something new. Having said that I, first of all, want to mention the Diaspora, who was criticising Armenia for 75 years. After the collapse of the Soviet Union, they still continue their life and of course, not in Armenia. My parents were born in the historical Armenian village called Salmast in Iran. Now, when I go back there, nothing can remind me of its Armenian past. You can see churches destroyed, houses populated with non-Armenians. Who should we blame on? We are the ones who take care of our heritage and culture. So, I’m asking everyone, who else is going to develop our homeland if not us?  On the other hand, we can see that there is a lot of immigration from Armenia. I strongly believe that if you fail in your business, it means that you weren’t fully prepared for all the ups and downs of the market. It’s a normal thing to happen, some people succeed and others don’t. But spreading the negativity and blaming a whole country for that, I think, is pointless’’. Harmik founded FindMe.am to create the first Panarmanian business network platform to promote Armenian businesses to find other partners and services offered by Armenians globally.   The platform is in its first stage of operation, but Harmik is sure, that it’s going to be the start of something great. 

Գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյան. «Եթե դիպվածն ինձ չգամեր հաշմանդամի սայլակին, ես երբեք չէի տեղափոխվի Բեռլին»

Դուռը բացում է փոքրամարմին, ժպտերես տանտիրուհին ու գյումրեցու ջերմությամբ ներս հրավիրում: «Արտակ, աղջիկներն էգան,-Գայանեն տնավարի մեզ հրում է տան հյուրասենյակի հատված,-արեք, ներս անցեք, զգացեք ինչպես ձեր տանը»: Բեռլինի Շպանդաու շրջանից Լիխտենբերգ հասնելու համար մեկ ժամից մի քիչ ավելի ենք ծախսել գյումրեցի տենոր Արտակ Կիրակոսյանի հետ հանդիպելու համար: «Հոգնե՞լ եք»,-հարցն ինձ է ուղղված: «Չէ հա, Արտակ ջան, ճամփեքին լիքը նայելու բան կար,-ծիծաղում եմ,-էս էլ հո Գյումրի-Երեւան ճանապարհը չէր, որ անգիր արածի նման անցնում ենք ու պատուհանից դուրս նայելու հավես էլ չի մնում»: Արտակը սայլակով բավական հմտորեն է տեղաշարժվում հյուրասենյակի ոչ այնքան ընդարձակ տարածքում: «էս հեչ, ես վստահ եմ, որ քայլելու եմ»,-Արտակը չտվածս հարցի պատասխանն է հնչեցնում: «Գիտեմ, որ անցյալի հիշողությունները ոչ միշտ են հաճելի, բայց եթե դեմ չես լինի, զրույցը հենց էդ չարաբաստիկ օրից էլ սկսենք»,-հարցնում եմ: «Չէ, իհարկե,-Արտակը պատրաստակամ է,-մի քիչ նեղվում եմ ամեն անգամ էդ օրերը հիշելիս, բայց դե առանց դրա էլ չի լինի, որովհետեւ փաստորեն էդ օրվանից հետո իմ կյանքը բաժանվեց «առաջ» ու «հետո»-ի: Գիտե՞ս, շատերը մինչեւ հիմա համոզված են, որ բեմն էր փլվել, բայց իրականում երկաթյա կոնստրուկցիաներն էին շրջվել ուժեղ քամուց»: 2008թ. մայիսի 26-ի առավոտը ոչ մի բան էլ չէր գուժում՝ ո՛չ լավ, ո՛չ վատ: Երեւանյան սովորական մի օր էր՝ ամռան շնչով հագեցած: Անկախության 90-ամյակին նվիրված միջոցառման գլխավոր փորձն էր մեծ համերգից առաջ: Բեմի վրա 120 մարդ կար՝ հիմնականում երեխաներ: Համերգային մասի փորձն ընթացքի մեջ էր, երբ հանկարծակի բարձրացած քամին շրջապտույտի մեջ առավ տարածքում ամեն ինչ: Արտակն այդ պահի հետ կապված հիշում է երեխաների խուճապը, փլվող երկաթների աղմուկը, ուժեղ հարված ողնաշարին, գլխին ու գիտակցության մթագնում:

Վերադարձած միգրանտներին բիզնեսի տեր են դարձնում, հմտություններ սովորեցնում, որ հայրենի հողում մնան

Ինքնաթիռը վայրէջք կատարեց կեսգիշերին: Արդեն օդանավակայանում, դիմավորողների մեջ չգտնելով եւ ոչ մի հարազատ դեմք, ընտանիքը հասկացավ, որ Հայաստանում էլ նրանց վերադարձին առանձնապես ուրախ չեն: Տաքսի վարձեցին եւ հասան հարազատների տուն: Մեկ տարի Հայաստանից բացակայելով՝ Արմինեն, ամուսինն ու նրանց դուստրը չգտան նաեւ այն ջերմությունը, որը եղել էր մեկնելուց առաջ: Պարզ էր, որ տեգրոջ ընտանիքն այլեւս չէր ուզում, որպեսզի Եվրոպայից վերադարձած եղբոր ընտանիքն իրենց հետ մի հարկի տակ ապրի: Նրանք իրենց բաժին տնից զրկվել էին դեռ 1 տարի առաջ, երբ վաճառելով հայրական տունը՝ իրենց մասնաբաժինը գումարի տեսքով վերցրել էին ու բարեկեցիկ ապրուստի հույսով մեկնել Ֆրանսիա, այսպես ասած` «հանձնվելու»: Եվրոպական ճամբարների մասին, որտեղ փախստականներն են տեղավորվում` մինչեւ որ կհստակեցվի նրանց կարգավիճակի հարցը, տարբեր պատմություններ էին լսել` առանձին տուն են տալիս, ձեռքի գումար, սնունդ, դեղորայք, սակայն այն, ինչի մեջ հայտնվեց Կարենի եւ Արմինեի ընտանիքը, ոչ մի լսածի ու պատմածի նման չէր: «Ընդհանուր սենյակ էր, որտեղ ապրում էինք մի քանի ազգի ներկայացուցիչներով, ո՛չ իրար լեզու էինք հասկանում, ո՛չ կարողանում շփվել, անընդհատ վեճերի մեջ էինք ընկնում, ուր գնում էինք՝ պետք է մեր իրերը քարշ տայինք, թե չէ՝ տերը չէինք: Մեզ հետ մարդիկ էին ապրում, որ օրերով չէին լողանում, ոչ թե բաղնիք չկար, այլ պարզապես չէին ցանկանում: Մի խոսքով՝ այնպիսի անտանելի պայմաններ էին, որ գերադասեցինք դրսում մնալ: 1-2 օր այգիների նստարաններին ենք քնել, մինչեւ որ բողոքելուց հետո ինձ եւ երեխայիս տեղափոխեցին փոքր-ինչ հարմար պայմաններով սենյակ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է Արմինեն: Լսել էր, որ երեխայով մեկնելը որոշ արտոնություններ է տալիս, սակայն այն պայմանները, որոնք ճամբարներն առաջարկում էին փոքրիկ Անահիտի համար, հաստատ Արմինեի երազածներից չէր: Սակայն եթե նրան երեխայի հետ գոնե այնպիսի սենյակում են տեղավորել, որտեղ եւս մեկ ընտանիք է եղել եւ քիչ թե շատ հարմար պայմաններ, ապա ամուսնուն` Կարենին, նախկին քնելու տեղն էլ բաժին չի հասել: Երբ հաշտվելով իրավիճակին՝ որոշել է ընդհանուր սենյակ վերադառնալ, նրան ասել են, որ տեղն ուրիշ փախստականի են տվել: «Թե այդ մեկ տարում ինչեր քաշեցինք` տեղից տեղ գնալով, տեղավորվելով ու նորից դուրս գալով, նկարագրելու չէ: Գուցե կան մարդիկ, որ բախտները բերում է եւ հենց սկզբից էլ հաջող է ստացվում, բայց դա էլ բախտի բան է: Ամեն դեպքում, եթե պայմանները հարմարավետ էլ են լինում, ապա մի օր դրա վերջը գալիս է, եւ դու ստիպված ես լինում կրկին տեղից տեղ գնալ, դռնեդուռ ընկնել, որ գործդ վերանայեն, նոր տեղ տան մնալու, եթե գումարդ կտրել են` նոր կազմակերպությունների դիմել, որ գոնե սնունդ ստանաս»,- իր եւ ուրիշների փորձն աչքի առաջ ունենալով՝ պատմում է Արմինեն: Մասնագիտությամբ վարսահարդար է: Ֆրանսիայում գտնվելու 7-րդ ամսում Արմինեն սկսում է, այսպես ասած, «սեւով» աշխատել: «Գործերս լավ էին, գումար էի աշխատում, կարողանում էի փաստաբանին վճարել, որ մեր գործերով զբաղվի: Բայց ամուսինս ոչ մի կերպ չէր հարմարվում: Մեկ անգամ մերժվելուց հետո բողոքարկել էինք, բայց այդպես էլ չսպասեցինք պատասխանին, տոմս գնեցինք ու եկանք: Ճիշտ է, փոշմանել եմ, որ եկել եմ, արդեն հունի մեջ էի ընկել, հաճախորդներ ունեի, բայց եթե չգայի, պիտի ընտանիքս քայքայվեր, բաժանվեինք, Կարենը մեկ օր ավել անգամ չէր ուզում մնալ այնտեղ»: Արմինեի եւ Կարենի համար հայաստանյան իրականությունում գրեթե ոչինչ չէր փոխվել: 1 տարին այդքան երկար ժամանակ էլ չէր, որ ամուսիններն իրենց օտարացած զգային. սակայն հայրենիք վերադառնալով՝ ընտանիքի հոգսն ավելի էր ծանրացել. բացի օրվա ապրուստից՝ բնակարանի հարց էլ պետք է լուծեին, ինչի խնդիրն այդքան սուր դրված չէր մեկնելուց առաջ: «Գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ վարձակալած բնակարանի համար վճարենք, կումունալները մուծենք, տակն էլ ինչ մնա` ապրենք: Լավ օրից չենք գնացել, եթե մեր քաղաքացիների համար կյանքը գոնե մի քիչ բարելավեն, մեր երկրից լավ տեղ չկա, որեւէ մեկը չի ուզենա ընտանիքը, փոքր երեխային վերցնի ու բռնի գաղթի ճամփան»: Արմինեի ընտանիքը հայրենիքում վերաինտեգրվելու համար ոչ մի պետական աջակցություն չի ստացել: Ամուսինները չեն էլ փորձել դիմել որեւէ կառույցի: «Ժամանակ չունեինք այս ու այն կողմ ընկնելու, պետք է տուն վարձեինք, աշխատանք գտնեինք, որ ամեն ինչ նորից սկսեինք: Գնալուց մեր ամբողջ գույքը վաճառել էինք»,- պատմում է Արմինեն: Վերադարձած միգրանտների համար, որպես այդպիսին, մեր երկրում պետական ծրագրեր չեն էլ գործում: Բյուջեից այդ խնդիրների լուծման համար միջոցներ չեն հատկացվում: Պետբյուջեի միջոցներով միայն մեկ ծրագրում է վերադարձող միգրանտների համար աջակցություն նախատեսված: Այն իրականացնում է Զբաղվածության պետական գործակալությունը, որը գործազուրկների համար ծրագիր է իրականացնում եւ առաջնահերթությունների ցանկում ներառել է նաեւ վերադարձած միգրանտներին: Այդուհանդերձ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը «Առավոտի» հետ զրույցում, ներկայացնելով այս ոլորտում պետական քաղաքականությունը, վստահեցրեց, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարը շատ կարեւոր խնդիր է ՀՀ-ի համար, եւ որ Հայաստանի միգրացիոն քաղաքականության ուղղություններից են ինչպես այդ, այնպես էլ Հայաստան վերադարձողների եւ նրանց վերաինտեգրման հիմնախնդիրները: «Հայաստանից հիմնականում մեկնում են օրինական ճանապարհով, սակայն հետագայում արդեն արտերկրում հայտնվում են անկանոն կարգավիճակում` խախտելով ընդունող երկրում գտնվելու եւ աշխատելու պայմանները: Նպատակակետ երկրում իրենց կարգավիճակը ինչ-որ կերպ օրինականացնելու համար նրանք ապաստանի դիմում են ներկայացնում տվյալ երկրի իրավասու մարմիններին: Եվ մինչեւ հայցադիմումի քննարկման եւ վերջնական որոշման ընդունումը՝ նրանք հնարավորություն են ունենում գտնվելու ապաստան հայցողների համար նախատեսված ճամբարներում, որտեղ հաճախ, մեղմ ասած, այդքան էլ բարվոք պայմաններ չեն տիրում: Ի սկզբանե շատերը մեկնում են իրենց հարազատների, ընկերների կողմից ներկայացված տեղեկություններով, այսինքն` ավելի հաճախ օգտագործում են իրենց սոցիալական ցանցերը, եւ նրանք երբեմն չեն ներկայացնում այն իրական պատկերը, պայմանները, որով իրենք ապրում են արտերկրում: Մարդիկ գնում են բարեկեցիկ պայմանների հույսով, բայց շատերը չեն ցանկանա գնալ, եթե իմանան` այնտեղ ինչ փորձությունների միջով են անցնելու: Բոլորն էլ այդ որոշումն ընդունում են` ակնկալելով ավելի բարեկեցիկ ապրուստ, որ իրենց երեխաներն ավելի լավ կյանք պիտի ունենան: Եվ մտածում են` եթե իրենք այդ դժվարությունների միջով պետք է անցնեն, բայց գոնե իրենց երեխաները հնարավորություն կունենան ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու: Եվ յուրաքանչյուրի իրավունքն է այդպես մտածելն եւ այդ որոշումն ընդունելը: Սակայն խնդիրն այն է, որ դա հաճախ ուղեկցվում է ոչ ճիշտ տեղեկություններով, ոչ ռեալ եւ հավաստի աղբյուրների վրա հիմնվելով: Եվ շատերն այդ որոշումն ընդունում են՝ դրա համար ցանկացած միջոց տրամադրելով, միայն թե իրականացնեն այդ նպատակները: Բնակարանն են վաճառում, վարկի տակ են ընկնում եւ այդ ձեւով գումար են հայթայթում` միայն թե կարողանան որեւէ եվրոպական կամ մեկ այլ երկիր մեկնել: Իսկ արդեն վերադարձից հետո մնում են ձեռնունայն»: Ըստ Հ. Չոբանյանի, սակայն, կարեւոր է բնակչության իրազեկված տեղաշարժը, ինչն էլ միգրացիոն պետական ծառայությունը առաջնային խնդիրներից է համարում եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում. «Ծառայությունն իրազեկման համար ճանապարհ է ընտրել ինչպես հ/կ-ների միջոցով, այնպես էլ լրատվամիջոցներով: Լրագրողներն առաջին կապն են բնակչության հետ: Նաեւ բուհերում երիտասարդների շրջանում ենք աշխատանք տանում, որպեսզի մարդիկ այդ քայլն անելուց առաջ նախապես տեղեկացված լինեն: Օրինակ՝ եթե որեւէ մի երկրից ստանում են աշխատանքի հրավեր, հասկանան, թե այդ ամենը որքանով է իրականությանը մոտ, եւ այնպես չլինի, որ գնան ու թրաֆիքինգի զոհ դառնան, սեռական եւ աշխատանքային շահագործման ենթարկվեն»: Հ. Չոբանյանի ներկայացմամբ՝ վերադարձի պատճառները տարբեր են, եւ մարդիկ վերադառնում են ինչպես կամավոր, այնպես էլ հարկադրաբար. «Որոշ միգրանտներ վերադառնում են, քանի որ համարում են, որ հասել են մինչեւ մեկնելն իրենց առջեւ դրված նպատակներին, մյուսները` ընդհակառակը, վերադառնում են նպատակների չիրականանալու պատճառով»: Վերադարձած միգրանտների շրջանում կատարված վերջին հետազոտության տվյալներով՝ նրանց 42,7%-ը նշել է, որ վերադարձի պատճառը իրենց նպատակի կատարումն է եղել: 23,4%-ը նշել է, որ ընտանեկան հանգամանքներն են եղել, իսկ մոտ 20%-ն էլ որպես պատճառ նշել է ընտանիքին, հարազատներին միանալը: Ըստ մեր զրուցակցի՝ դեպի Եվրամիության երկրներ նաեւ վերջին շրջանում միգրացիոն մեծ հոսքերով պայմանավորված, միգրանտների ապաստան հայցելու դիմումներն այժմ շատ արագ են քննվում եւ որոշում կայացվում: Եվ քանի որ Հայաստանը օրինակ` Ֆրանսիայի կողմից դասվել է ապահով երկրների շարքին եւ չի համարվում պատերազմող երկիր, մարդու իրավունքների ոտնահարումը չի կրում զանգվածային բնույթ, ապա մեր երկրից գնացած միգրանտների մեծամասնության ապաստանի հայցի դիմումները մերժվում են: Ֆրանսիայի դեպքում հայցադիմումը քննարկվում է 15 օրվա ընթացքում, եւ բացասական պատասխանի դեպքում միգրանտները պարտավորվում են լքել երկիրը եւ վերադառնալ իրենց ծագման երկիր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկրից տարեկան 4-6 հազար մարդ է ապաստան հայցում, որոնց թվում են նաեւ կրկնակի դիմումատուները, սակայն այդ դիմումների մեծ մասը չեն հաստատվում: Այսինքն` նրանց չի շնորհվում փախստականի կարգավիճակ, եւ նրանք պետք է վերադառնան: Տիկին Չոբանյանի խոսքով՝ եթե նախկինում միգրանտը եվրոպական մի երկրում մերժվելով՝ փորձ էր անում անցնել մեկ այլ երկիր եւ այնտեղ էլ ապաստան հայցելու դիմում ներկայացնել, ապա Դուբլինյան կոնվենցիայի համաձայն, որին մաս են կազմում շենգենյան երկրները, ապաստան հայցողն այլեւս որեւէ շանս չունի մեկ այլ երկրում ապաստան հայցելու: Միգրանտը, որը սահմանը հատելուց հետո առաջին երկրում դիմում է ներկայացրել, այդ երկրում մերժվելուց հետո այլ երկրում փորձ անելու դեպքում բացահայտվում է, եւ քանի որ ամբողջ համակարգն ավտոմատացված է, տվյալ երկրում տեսնում են, որ անձը մեկ այլ երկրում արդեն մերժվել է, ուստի վերադարձվում է առաջին ապաստանի հայցի երկիր, որն էլ նրան վերադարձնում է միգրանտի ծագման երկիր: Մեր զրուցակցի խոսքերով՝ առավել խոցելի վիճակում են հայտնվում հարկադիր վերադարձողները՝ հատկապես նրանք, որոնք 10 եւ ավելի տարիներ ապրել են Եվրամիության որեւէ երկրում, արդեն ինտեգրվել այդ հասարակությանը, այնտեղ երեխաներ ունեցել. «Այդ մարդիկ գալով Հայաստան՝ իրենց օտարացած են զգում, օրենքները փոխված են տեսնում, հարազատներից հեռացած եւ մեծ սթրես են ապրում: Ուստի նրանց համար տարբեր կազմակերպությունների կողմից աջակցության ծրագրեր են մշակվել եւ իրականացվում»: «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանի համոզմամբ՝ ծագման երկրում բարեհաջող վերաինտեգրման համար շատ կարեւոր է զբաղվածության հիմնախնդրի լուծումը: «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում, որի տեւողությունը 3 տարի է: Ըստ տիկին Տարախչյանի՝ Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագրի նպատակն է Հայաստանում միգրացիոն կարողությունների հզորացումը: Ծրագրում հիմնական շեշտը դրվում է վերադարձողների վերաինտեգրման վրա, չնայած այն բաղկացած է 4 բաղադրիչներից: Նպատակներից մեկը պետական կառույցների հետ աշխատելն է, դրանք հզորացնելը, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան կառավարել միգրացիան: Այս գործում ծրագրի հիմնական գործընկերը միգրացիոն պետական ծառայությունն է: «Մեր պատկերացմամբ՝ միգրացիան վատ երեւույթ է, բայց կանոնավոր, կառավարվող միգրացիան երկրի համար տնտեսական զարգացում է ապահովում: Այսինքն` եթե դու օգտագործում ես դրսի ներուժը, սփյուռքի հնարավորությունները, այն բերում է քո երկրի տնտեսական, ինտելեկտուալ զարգացմանը»,- ասում է Տ. Տարախչյանը` նշելով, որ ծրագրի այս բաղադրիչն իրականացնում է «giz» կազմակերպությունը: Նա ծրագրի հաջողություններից է համարում նաեւ վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը` բացված «մեկ պատուհանի» սկզբունքով, որը գործում է միգրացիոն պետական ծառայությունում: Եթե նախկինում վերադարձածը գալիս էր եւ չգիտեր ում դիմել, որպեսզի իրականացվող տարբեր ծրագրերից աջակցություն ստանա, ապա 2014թ.-ից գործող կենտրոնը համապատասխան ուղղորդում է իրականացնում` կախված այդ մարդու կարիքներից: Բնակչության համար հավաստի տեղեկատվության աղբյուր է հանդիսանում նաեւ ծրագրի միջոցներով ստեղծված «Տունդարձ» (tundarc.am) կայքէջը, որտեղից քաղաքացիները կարող են ստանալ միգրացիայի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծրագրի նախաձեռնությամբ համակարգվել են բոլոր այն կազմակերպությունները, որոնք այս պահին նմանատիպ ծրագրեր են իրականացնում, որպեսզի շահառուները լիարժեք աջակցություն ստանան եւ նրանց տրամադրվող օգնությունը չկրկնվի: Ըստ տիկին Տարախչյանի՝ ծրագրում կարեւոր բաղադրիչ է բիզնես սկսելու հնարավորությունը: Ծրագրի 1-ին փուլում ֆինանսավորվել է 40 բիզնես ծրագիր, ապա 15: Գյուղերից գնացած-վերադարձածների համար հիմնականում անասնապահական, գյուղատնտեսական ծրագրեր են իրականացվել: Ընդգրկվել են նաեւ ՌԴ-ից վերադարձած միգրանտները, որոնց համար մասնագիտական որակավորման դասընթացներ են կազմակերպվել: ՌԴ-ից 8-9 վերադարձած նույնպես ընդգրկվել է բիզնես ծրագրերում: Աջակցության փաթեթում վերադարձածներին նաեւ կեցության հնարավորություն է տրվել` 4-6 ամիս վճարելով նրանց բնակարանի վարձավճարները` մինչեւ որ շահառուն ոտքի կկանգնի: