ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այս բաժնում ներկայացված է վերադարձի և վերաինտեգրման վերաբերյալ պարբերաբար թարմացվող վիճակագրություն, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել վերադարձից հետո գործող ծրագրերին դիմած և աջակցություն ստացած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ: Բաժնում ներկայացված են նաև վերադարձողների վերաբերյալ Եվրամիության վիճակագրական ծառայության (Եվրոստատ) և Հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի շրջանակներում ՀՀ վերադարձած քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար թարմացվող վիճակագրական տվյալներ:

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (2018թ. հունվար-դեկտեմբեր)

Վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում և «Մեկ պատուհան» ծառայությանը դիմած վերադարձողների թիվը՝

2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստան է վերադարձել և վերաին­տեգրման աջակցություն ստանալու նպատակով գործող ծրագրերին և ՄԾ կազմում գործող վերաինտեգրման «Մեկ պատուհան»  ծառայությանն  է դիմել 1771 ՀՀ քաղաքացի:

Մասնավորապես, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ է դիմել 433, «Միգրացիայի միջազգային կազմակերպություն»՝ 876, «Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակ»՝ 351, «ERRIN Հայաստան» ծրագիր՝ 71 և «Մեկ պատուհան»  ծառայություն՝ 40 ՀՀ վերադարձած քաղաքացի:

 

 

Վերադարձի տեսակը՝

Քաղաքացիներից 1493-ը վերադարձել է կամավոր, 278-ը՝ հարկադիր:

 

Վերադարձողների թիվն ըստ երկրների ունի հետևյալ պատկերը՝

 

Վերադարձողների սեռատարիքային կազմը՝

Վերադարձողներից 417-ը եղել է անչափահաս, 1354-ը՝ չափահաս, 732-ը՝ արական, 688-ը՝ իգական սեռի:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ (2019թ. հունվար-դեկտեմբեր)

Վերաինտեգրման ծրագրերի շրջանակներում և «Մեկ պատուհան» ծառայությանը դիմած վերադարձողների թիվը՝

 

2019թընթացքում Հայաստան է վերադարձել և վերաինտեգրման աջակցություն ստանալու նպատակով գործող ծրագրերին և ՄԾ կազմում գործող վերաինտեգրման «Մեկ պատուհան»  ծառայությանն  է դիմել 2359 ՀՀ քաղաքացի:

 Մասնավորապես, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ է դիմել 310, «Միգրացիայի միջազգային կազմակերպություն»՝ 974, «Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակ»՝ 498, «ERRIN Հայաստան» ծրագիր՝ 537 և «Մեկ պատուհան»  ծառայություն՝ 40 ՀՀ վերադարձած քաղաքացի:

 

Վերադարձի տեսակը՝

Քաղաքացիներից 1852-ը վերադարձել է կամավոր, 507-ը՝ հարկադիր:

 

Վերադարձողների թիվն ըստ երկրների ունի հետևյալ պատկերը՝

 

Վերադարձողների սեռատարիքային կազմը՝

Վերադարձողներից 738-ը եղել է անչափահաս, 1621-ը՝ չափահաս, 1251-ը՝ արական, 1108-ը՝ իգական սեռի:

 

Վերադարձողների կրթական մակարդակը*`

(Ներառված չեն ՄՄԿ վիճակագրական տվյալները)

Վերադարձողներից 171-ն ունեցել է տարրական, 715-ը՝ միջնակարգ, 173-ը՝ միջին մասնագիտական, իսկ 133-ը՝ բարձրագույն կրթություն:

Վերադարձողների թիվն ըստ մարզերի ՝

Վերադարձողներից 1087-ը եղել են ք. Երևանից, 1272-ը՝ ՀՀ տարբեր մարզերից:

 

Վերաինտեգրման աջակցություն ստացած շահառուների թիվն ըստ աջակցության տեսակների՝

2019թ. ընթացքում Հայաստան վերադարձած և վերաինտեգրման ծրագրերին դիմած 2359 միգրանտներից աջակցություն ստացել է 2339-ը, որից 1444-ը ստացել է սոցիալական, 764-ը՝ բիզնես և 131-ը՝ զբաղվածության աջակցություն:

Ռեադմիսիայի վիճակագրություն

Հասանելի են հետևյալ հղումով՝

http://migration.am/statistics

«Եվրոստատի» վիճակագրություն

«Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» 2020 1-2, Մաս Բ, «Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները»:

http://www.miglib.org/sites/default/files/migration-in-figures-2020_1_B_0.pdf

 

«Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» 2020 1-1, Մաս Ա, «ՀՀ քաղաքացիները միջազգային պաշտպանության եվրոպական համակարգում»:

http://www.miglib.org/sites/default/files/migration-in-figures-2_1.pdf

 

«Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր», Մաս Գ. Եվրոպայում օրինական բնակվող ՀՀ քաղաքացիները:

http://migration.am/content/pdf/Migration_in_figures_2019_1_C_0.pdf

 

 «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր», Մաս Բ. Եվրոպայում անօրինական բնակվող և վերադարձված ՀՀ քաղաքացիները:

 http://migration.am/content/pdf/Migration_in_figures_2019_1_B%20(1).pdf

 

«Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր», Մաս Ա. Եվրոպայում միջազգային պաշտպանություն որոնող ՀՀ քաղաքացիները:

http://migration.am/content/pdf/Migration_in_Figures_2019_1_A%20(1).pdf