ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Բաժնում ներկայացված է վերադարձը կազմակերպելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: Մասնավորապես, ու՞մ կամ ո՞ր կառույցին է պետք դիմել վերադարձից հետո վերաինտեգրման աջակցություն ստանալու համար: Բաժնում տեղադրված են նաև վերադարձի կազմակերպման համար օգտակար կայքերի հղումներ, վերադարձից հետո հայրենիքում վերաինտեգրման գործընթացին նպաստող ուղեցույցներ, տեղեկատվական նյութեր:

Մուտքագրե՛ք Ձեր հարցումը որոնման դաշտում

Ի՞նչ պետք է իմանալ վերադարձից հետո

Եթե Դուք ներկայումս գտնվում եք արտերկրում և ցանկանում եք վերադառնալ Հայաստան կամ ունեք տվյալ երկիրը լքելու որոշում, փորձե՛ք տեղեկանալ, թե տվյալ երկրում վերադարձին աջակցող ո՞ր կառույցների միջոցով կարող եք կազմակերպել Ձեր վերադարձը հայրենիք, խորհրդակցե՛ք և համագործակցե՛ք այդ կառույցների հետ՝ կազմակերպելով Ձեր վերադարձը այդ կազմակերպություններից որևէ մեկի միջոցով:

Հայաստան վերադարձից հետո վերաինտեգրման աջակցություն ստանալու համար կարող եք դիմել ինչպես պետական կառույցներին, այնպես էլ՝ ոլորտի մի շարք միջազգային և հասարակական  կազմակերպություններին:

Վերաինտեգրման յուրաքանչյուր ծրագիր, ըստ դոնորի, ունի սահմանված ժամկետ, ինչպես նաև ծրագրային հստակ չափանիշներ, որոնց համապատասխանելու դեպքում է միայն վերադարձողը ստանում իր կարիքներին համապատասխան աջակցություն: Տրամադրվող աջակցությունը կարող է լինել ինչպես տեղեկատվական և խորհրդատվական բնույթի, այնպես էլ՝ սոցիալական, զբաղվածության և ձեռնարկատիրական աջակցություն:

Որոշ ծրագրերի դեպքում առաջնահերթությունը տրվում է առավել խոցելի խմբերին, որոշների դեպքում էլ հաշվի է առնվում արտերկրում և վերադարձից հետո Հայաստանում գտնվելու, ինչպես նաև վերադարձից հետո ծրագրին դիմելու ժամանակահատվածը:

2020թ. մարտից ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժինն իրականացնում է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 19-ի N 336-Լ որոշմամբ հաստատված «ՀՀ վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագիրը» (Ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով), որը բաղկացած է երկու բաղադրիչից՝

  • ուղղորդիչ խորհրդատվություն՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում բոլոր վերադարձողների համար (տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով,
  • բնակվարձի փոխհատուցում՝ 6 ամիս ժամկետով՝ ամսական 60 հազար դրամի չափով՝ միայն հարկադիր վերադարձողների համար (տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։

Վերադարձող քաղաքացիների հետ աշխատելու բազմամյա փորձ ունեցող տարբեր միջազգային, հասարակական կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ «Միգրացիայի միջազգային կազմակերպության» հայատանյան գրասենյակը,  «Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակի» հայաստանյան ներկայացուցչությունը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն, իրականացնում են վերաինտեգրման երկարաժամկետ ծրագրեր, որոնց շահառուները ԵՄ կոնկրետ երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ավստրիա, Դանիա, Նիդերլանդներ  և այլն) կամավոր-ուղղորդված կերպով վերադարձած անձինք են, ում որոշ ծրագրերի դեպքում հատկացվում է վերաինտեգրման աջակցություն դեռևս հյուրընկալող երկրում՝ նախքան Հայաստան ժամանելը:

Մինչդեռ կան նաև այնպիսի կազմակերպություններ, ինչպես օրինակ՝ «Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի» հայաստանյան գրասենյակը, որի կողմից իրականացվող «ERRIN Հայաստան» ծրագրի շրջանակներում վերաինտեգրման աջակցություն է տրամադրվում Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի (ERRIN)` մոտ 15 անդամ երկրներից կամավոր և/կամ պարտադրված վերադարձող ՀՀ քաղաքացիներին:

Ընթացիկ ծրագրերի, վերադարձող անձանց վերաինտեգրման գործընթացում ներգրավված պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների մասին առավել մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև վերադարձի և վերաինտեգրման հետ կապված հարցերի շուրջ խորհրդատվություն ստանալու համար կարող եք կապ հաստատել ՀՀ ՏԿԵՆ ՄԾ վերադարձի և վերաինտեգրման բաժնի հետ, այցելել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ կամ Հետադարձ կապի միջոցով առցանց եղանակով ուղղել Ձեր հարցը մեր մասնագետներին:

 

ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայություն

Հասցե՝  Կ.Ուլնեցի 31/3, Երևան 0037, Հայաստան

Հեռ․՝ 

Էլ.փոստ՝ migrationservice.sms@mta.gov.am

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

​​​​​Հասցե՝ ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2

 (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 1-ին հարկ)

 

 

 

 

Վերադարձի կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների համար օգտակար կլինեն նաև հետևյալ կայքերը՝

Վերադարձի կազմակերպման վերաբերյալ տեղեկությունների համար օգտակար կլինեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • ԵՄ երկրներում ապաստան հայցողներին և փախստականներին աջակցող տարբեր կազմակերպությունների օգտակար կոնտակտներ՝ ներկայացված Ապաստանի հարցերով եվրոպական իրավական ցանցի (ELENA) կողմից: https://www.ecre.org/wp-content/uploads/2018/09/ELENA-Index-2018-27.02.2019.pdf
  • Հայաստան վերադարձած անձանց վերաինտեգրման ուղեցույց, 3-րդ հրատարակություն, 2020, ՄՄԿ http://migration.am/content/pdf/reintegration-guide-arm(1).pdf
  • Հայաստան մշտական բնակության տեղափոխվողները կարող են առանց մաքսային վճարների ներմուծել անձնական օգտագործման ապրանքները (Տեսաուղեցույց)